Call our lawyer

+ (374 10) 57 51 21

Մեր աշխատակազմը




Սեդրակ Ասատրյան

Կոնցեռն-Դիալոգ իրավաբանական գրասենյակ, ՓԲԸ

Երևան

Տնօրեն

Ավագ իրավաբան/փաստաբան Արտոնագիր N 799

sedrak.asatryan@dialog.am

Հեռ.՝ 0037410575121

Լեզուներ

Հայերեն

Անգլերեն

Ռուսերեն

 

Սեդրակ Ասատրյանը մասնագիտացած է Անշարժ գույքի գույքային իրավունքի, վարչական իրավունքի և ժառանգության իրավունքի ոլորտներում: Ներկայումս մասնագիտանում է տնտեսական հանցագործությունների ոլորտում: Պարոն Ասատրյանը 2003 թ-իցհանդիսանում է Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական ընկերության տնօրենը: 2000-2009թթ. միաժամանակ աշխատել է Երևանի Քաղաքապետարանին կից "Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների" կենտրոնում որպես տնօրենի տեղակալ: Ավարտել է Երևանի “Գալիք” համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Պարոն Ասատրյանը 2010 թ. հուլիս ամսին մասնակցել է USAID կողմից կազմակերպված դասընթացներին, Սինսինատտի, ԱՄՆ:Հաճախակի մասնակցում է կոնֆերանսների և թրեյնինգների Հայաստանում և արտերկրում: Նա հանդիսանում է բազմաթիվ հոդվածների, ինովացիոն առաջարկությունների հեղինակ, ինչպես նաև հանդիսանում է "ՀՀ Նոր աշխատանքային օրենսգիրք, Աշխատանքային պայմանագրեր" (Գիրք 1) և "ՀՀ Նոր աշխատանքային օրենսգիրք, Գործատուի ներքին և անհատական իրավական ակտեր" (Գիրք 2) գրքերի համահեղինակը:
 

Մասնագիտացում

Գույքային իրավունք ներառյալ ժառանգության իրավունք, վարչական իրավունք :
 

 Կրթություն
 
Երևանի Գալիք համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ. (Իրավաբան)





Լիանա Քամալյան

Կոնցեռն-Դիալոգ իրավաբանական ընկերություն,ՓԲԸ

Երևան

Գրասենյակի ղեկավար

liana.kamalyan@dialog.am

Հեռ.՝ 0037410575121

Լեզուներ

Հայերեն

Անգլերեն

Ռուսերեն

Ֆրանսերեն

Լիանա Քամալյանը Կոնցեռն-Դիալոգ ՓԲ Ընկերության Գրասենյակին ղեկավարն է: Նա միացել է Կոնցեռն-Դիալոգ ընկերության թիմին 2009թ. մայիսից: 2007թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Երկրագիտության ֆակուլտետը: 2008 թ-ին հաճախել է Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի կողմից կազմակերպված "ՀՀ բանկային համակարգի ներածական դասընթացներին" և ստացել հավաստագիր:

Մասնագիտացումը

Լիանա Քամալյանը կատարում է իրավաբանական պայմանագրերի, հավելվածների, հրամանների և այլ փաստաթղթերի թարգմանություններ, մշակում և թարմացնում է վեբ-կայքի տեղեկատվությունը:

Կրթություն

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Երկրագիտության ֆակուլտետ (2007 թ.) (Անգլերեն լեզվի մասնագետ և ԱՄՆ և ՄԲ երկրների երկրագետ)

Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամ, "ՀՀ բանկային համակարգի ներածական դասընթացներ" (2008թ.) (Հավաստագիր)





ԺաննաՍիմոնյան

Կոնցեռն-Դիալոգ իրավաբանական ընկերություն, ՓԲԸ

Երևան

Ավագ Իրավաբան /Փաստաբան արտոնագիր N 942

janna.simonyan@dialog.am 

Հեռ.` 0037410575121

Լեզուներ

Հայերեն

Ռուսերեն

Անգլերեն

Ժաննա Սիմոնյանը մասնագիտացված է աշխատանքային իրավունքի ոլորտում: Ժաննա Սիմոնյանը աշխատում է Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական ընկերությունում 2007թ. ի վեր, սկզբում որպես իրավաբան, իսկ 2010թ. հունվարից որպես փաստաբան:

Ժաննա Սիմոնյանը 2002թ.-ին ավարտել է Մոսկվայի Սլավոնական Գործարարական Ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը: 2009թ.հոկտեմբերի 24-ին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր: Ժաննա Սիմոնյանը կազմակերպում է անհատական դասընթացներ Աշխատանքային իրավունքի ոլորտում:

Մասնագիտացում

Ժաննա Սիմոնյանը մասնագիտացված է աշխատանքային իրավունքի ոլորտում, ինչպես նաև իրականացնում է դատական ներկայացուցչություն վարչական և քաղաքացիական գործերով:

Կրթություն

Մոսկվայի Սլավոնական Գործարարական Ինստիտուտ, իրավաբանական ֆակուլտետ (բակալավրի աստիճան 2001թ.)

Մոսկվայի Սլավոնական Գործարարական Ինստիտուտ, իրավաբանական ֆակուլտետ (դիպլոմավորված մասնագետի աստիճան2002թ.)




Կորյուն Թամրազյանս

Կոնցեռն-Դիալոգ իրավաբանական գրասենյակ, ՓԲԸ

Երևան

Ավագ Իրավաբան

koryun.tamrazyans@dialog.am

Հեռ.՝ 0037410575121

Լեզուներ

Հայերեն

Անգլերեն

Ռուսերեն

Պարսկերեն

Կորյուն Թամրազյանսը աշխատում է Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական գրասենյակում 2009 թ-ից որպես իրավաբան: Նա մասնագիտացել է պայմանագրային իրավունքի, աշխատանքային իրավունքի, կորպորատիվիրավունքի և միգրացիոն իրավունքի ոլորտներում: Նա նաև մասնագիտացել է հաճախորդ ընկերությունների իրավաբանական աութսորսինգի իրականացման մեջ: Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 2006 թ-ին, իսկ 2008 թ-ին ավարտել է Հայաստանում Ամերիկյան համալսարանի իրավաբանության բաժինը: Նա ունի Քեմբրիջի միջազգային իրավաբանական անգլերենի հավաստագիր C1 գնահատականով: Կորյուն Թամրազյանսը Հայաստանում Ամերիկյան համալսարանի շրջանավարտների ասոցացիայի անդամ է:

Մասնագիտացում

Պարոն Թամրազյանսը մասնագիտացած է պայմանագրային իրավունքի հարցերով (այդ թվում խորհրդավտություն, նախագծում և իրավաբանական վերլուծություն), աշխատանքային իրավունքի և կազմակերպության գրանցման հարցերով, ինչպես նաև միգրացիոն հարցերով:

Կրթություն

Երևանի պետական համալսարան, Իրավաբանության ֆակուլտետ (Բակալավրի աստիճան) (2006)

Հայաստանում Ամերիկյան համալսարան, Իրավաբանության բաժին (Մագիստրոսի աստիճան) (2008)

 


Լուսինե Ասատրյան

Կոնցեռն-Դիալոգ իրավաբանական Ընկերություն, ՓԲԸ

ք.Երևան

Փաստաբան արտոնագիր N 72

lusineasatryan@rambler.ru

Հեռ.՝ 0037410575121


Լեզուներ

Հայերեն

Ռուսերեն

Անգլերեն

Լուսինե Ասատրյանըաշխատում էքաղաքացիաիրավական, աշխատանքային իրավահարաբերություններին, վարչական իրավախախտումներին առնչվող ոլորտում:Նա միացել է Կոնցեռն-Դիալոգ Փաստաբանական Ըներությանը 1999թ հուլիսի 1-ից։

1998թ.Ավարտել է "Գալիք" համալսարանի իրավագիտության բաժինը։ Լուսինեն հաճախ մասնակցում է տեղական և միջազգային կոնֆերանսների, մրցույթային կարգով մասնակցել է ուսումնական դասընթացների: Բազմաթիվ իրավաբանական մրցույթներին` դատախաղերին հրավիրված է եղել,որպես ժուրիի անդամ: Մասնակցել է մոնիթորինգային ծրագրերի, որոնք վերաբերվել են ՀՀ դատարաններին, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին: Միաժամանակ նա անդամակցում է հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ակտիվորեն ներգրավված ենհայ հասարակության կյանքում։

Մասնագիտացում

Լուսինե Ասատրյանըմասնագիտացել էքաղաքացիական իրավունքի, աշխատանքային իրավունքի, վարչական իրավունքի իրավախախտումներին առնչվող ոլորտում: Մասնագիտացված է նաև Եվրոպական դատարան բողոքներ գրելու ոլորտում :

Կրթություն

"ԳԱԼԻՔ" համալսարան, իրավագիտության բաժին (1993-1998)




Սուրեն Գոմցյան

Կոնցեռն-Դիալոգ իրավաբանական ընկերություն, ՓԲԸ

Երևան

Ավագ իրավաբան

suren.gomtsyan@dialog.am

Հեռ.՝ 0037410575121

Լեզուներ

Հայերեն

Անգլերեն

Ռուսերեն

Սուրեն Գոմցյանը մասնագիտացած է կորպորատիվ իրավունքի, միացումների և միաձուլոմների և հարկային իրավունքի ոլորտներում: Նա միացել է Կոնցեռն-Դիալոգ ընկերության թիմին 2011թ. հունվարին: Պարոն Գոմցյանը 2006թ. ավարտել է Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի Իրավունքի և հումանիտար կրթության ինստիտուտը և շարունակել է կրթությունը Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Իրավունքի ֆակուլտետի ասպիրանտուրայում (Մոսկվա): Նա ստացել է թեկնածուի գիտական աստիճանը Ռուսաստանի Դաշնության նախագահին կից պետական ծառայության ռուսական ակադեմիայից 2009թ.: Ներկայումս նա դասավանդում է նաև Կորպորատիվ և Ձեռնարկատիրական իրավունք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: Պարոն Գոմցյանը մշտապես մասնակցում է տարբեր կոնֆերանսների և տպագրում է հոդվածներ հայկական և օտարերկրյա առաջատար գիտական հանդեսներում: Նա ավելի քան 20 հոդվածների և գրքերի գլուխների հեղինակ է և հեղինակել է նաևԲաժնետոմսերի խոշոր փաթեթների ձերքբերումը (իրավական համեմատական վերլուծություն)վերնագրով մոնոգրաֆը (Վոլտերս Կլուվեր, Մոսկվա):

Մասնագիտացումը

Պարոն Գոմցյանը զբաղվում է կորպորատիվ իրավունքի ընդհանուր հարցերով, կորպորատիվ վերակազմակերպմամբ, միացումների և միաձուլումների հարցերով, ձեռնարկատիրական, հարկային իրավունքով և արժեթղթերի կարգավորմամբ:

Կրթություն

Ռուսաստանի Դաշնության նախագահին կից պետական ծառայության ռուսական ակադեմիա (գիտությունների թեկնածու) (2009)

Տնտեսագիտության բարձրագույն դպրոց, Մոսկվա (գիտությունների թեկնածու) (2009)

Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան (Մասնագետի դիպլոմ) (2006)




Արթուր Բաբայան

Կոնցեռն-Դիալոգ իրավաբանական ընկերություն, ՓԲԸ

Երևան

Իրավաբան

arthur.babayan@dialog.am

Հեռ.՝ 0037410575121

Լեզուներ

Հայերեն

Ռուսերեն

Անգլերեն

Արթուր Բաբայանը միացել է Կոնցեռն-Դիալոգ ընկերության թիմին 2010 թվականի նոյեմբերից: Ներկայումս մասնագիտանում է գումարների բռնագանձման և պարտքերի հավաքագրման ոլորտում: Պարոն Բաբայանը 2010 թվականին ավարտել է Մոսկվայի Ժամանակակից Հումանիտար Համալսարանը և ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան: Նա ունի նաևպրակտիկ փորձ ՀՀ դատախազական մարմիններում: Մասնագիտացել և խորապես ուսումնասիրելէժառանգության ինստիտուտը:

Կրթությունը

2004-2010թթ. Սովորել է Մոսկվայի Ժամանակակից Հումանիտար Համալսարանում,

2011 թ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի անգլերենի հատուկ դասընթացը

2006-2008թթ. ծառայել է հայոց բանակում:



Անի Աղագյուլյան

Կոնցեռն-Դիալոգ իրավաբանական Ընկերություն, ՓԲԸ

Երևան

Կրտսեր իրավաբան

Ani.aghagyulyan@dialog.am

Հեռ.՝ 0037410575121

Լեզուներ

Հայերեն

Ռուսերեն

Անգլերեն

Ֆրանսերեն


Անի Աղագյուլյանը միացել է Կոնցեռն-Դիալոգ ընկերության թիմին 2012թ. փետրվարին: 2011թ. Անի Աղագյուլյանը ավարտել է Ռուսաստանի արդարադատության ակադեմիան և ստացել միջազգային իրավունքի մասնագետի աստիճան:

Անի Աղգյուլյանը մասնագիտացել է միջազգային իրավունքի ոլորտներում, իսկ ներկայումս մասնագիտանում է գումարների բռնագանձման և պարտքերի հավաքագրման ոլորտում:

Մասնագիտացում

Անի Աղագյուլյանը զբաղվում է քաղաքացիական իրավունքի հարցերով:

Կրթություն

2006-2011 Ռուսաստանի արդարադատության ակադեմիա





Գևորգ Հակոբյան

Կոնցեռն-Դիալոգ իրավաբանական Ընկերություն, ՓԲԸ

Երևան

Ավագ իրավաբան

gevorg.hakobyan@dialog.am

Հեռ.՝ 0037410575121

Լեզուներ

Հայերեն

Ռուսերեն

Անգլերեն

Ֆրանսերեն


Գևորգ Հակոբյանը մասնագիտացած է մարդու իրավունքների, պետական և սահմանադրական իրացունքի, և վարչական իրավունքի ոլորտներում: Նա միացել է «Կոնցեռն-Դիալոգ» ընկերության թիմին 2011թ. հոկտեմբերին: Պարոն Հակոբյանը ավարտել է ՀՀ ԳԱԱ ԳՄԿ 2011 թ-ին և ներկայումս գրում է իր ասպիրանտական դիսերտացիան իրավանորմերի փոխհարաբերության նորմերի վերաբերյալ ՀՀ ԳԱԱ ՓՍԻ ինստիտուտում: Գևորգը պաշտպանել է իր մագիստրոսական թեզը Մշակութային ժառանգության պաշտպանությունը ԱՄԴ իրավասության ներքո: Գևորգ Հակոբյանը հանդիսանում է Հայ Բաց Իրավաբանական բլոգի հիմնադիր և ակտիվ բլոգեր է: Մի քանի անգամ Գևորգը մասնակցել է JESSUP-ի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթին և արժանացել է ազգային փուլի լավագույն բանախոսի կոչմանը:

Մասնագիտացումը

Պարոն Հակոբյանը զբաղվում է դատական գործերի ընդհանուր հետազոտությամբ և խորհրդատվությամբ, արտասահմանյան պայմանագրերի հարցերով, ՄԻԵԴ դիմումներով, ինչպես նաև սահմանադրական և վարչական իրավունքի խնդիրներով:

 Կրթություն

 ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա, ԳՄԿ- իրավաբանության բաժին (Ասպիրանտուրա).

ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա, ՓՍԻ (Մագիստրոսի աստիճան) (2011),

Հայաստանում Ամերիկյան Համալսարան, իրավաբանության բաժին (2010-2011),

Հայաստանում Ֆրանսիական համալսարան, (Բակալավրի աստիճան) (2009)




Վահե Աստվածատրյան

Կոնցեռն-Դիալոգ իրավաբանական ընկերություն, ՓԲԸ

Երևան

Կրտսեր Իրավաբան

vahe.astvatsatryan@dialog.am

Հեռ.՝ 0037410575121

Լեզուներ

Հայերեն

Անգլերեն

Ռուսերեն

Վահե Աստվածատրյանը միացել է Կոնցեռն-Դիալոգ ընկերության թիմին 2012թ. հունվարին: 2010թ. պարոն Աստվածատրյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավագիտության բակալավրի աստիճան: Վահե Աստվածատրյանը մասնագիտացած է միջազգային և քաղաքացիական իրավունքի ոլորտներում:
 
Մասնագիտացումը

Վահե Աստվածատրյանը զբաղվում է քաղաքացիական և վարչական իրավունքի, սեփականության իրավունքի հարցերով:

Կրթություն

2010-2013թթ. Հայաստանի Հանրապետության Պետական Կառավարման Ակադեմիա, Իրավաբանական ֆակուլտետ (Մագիստրոսի աստիճան)

2006-2010թթ. Երևանի Պետական Համալսարան, Իրավաբանական ֆակուլտետ (Բակալավրի աստիճան)




Facebook