Մեր հաճախորդները մեր մասին
...բարեխիղճ աշխատանքի և ճշտապահության համար...
+ (374 10) 57 51 21
Կոնցեռն-Դիալոգ Փաստաբանական Ընկերության իրավաբան Սյուզաննա Շամախյանը մասնակցել է սույն թվականի փետրվարի 11-ին և 12-ին կայացած 2012թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթին: Մրցույթի երեք նախընտրական մրցափուլերը տեղի ունեցան Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ եզրափակիչ մրցափուլը` ՀՀ վճռաբեկ դատարանում:
Սյուզաննան ներկայացրել է Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանը եզրափակիչ փուլում, որը և ճանաչվեց Մրցույթի հաղթող թիմ արդեն երրորդ տարին անընդմեջ: Թիմը արժանացավ հինգ մրցանակների և Ջեսափի Գավաթի: Մրցույթի լավագույն բանախոս ճանաչվեց Սյուզաննա Շամախյանը:
Այս հաղթանակի շնորհիվ հաղթող թիմը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Ջեսափի անվան միջազգային իրավունքի թերևս աշխարհի ամենակարևոր մրցույթի միջազգային փուլին: