Call our lawyer

+ (374 10) 57 51 21


"Կոնցեռն-Դիալոգ" ՓԲ Ընկերությունը ստեղծվել է 1998 թ. քաղաքացիներին բարձրորակ իրավաբանա­կան ծառայություններ մատուցելու նպատակով, և ներկայումս էլ ֆիզիկական անձինք կազմում են Ընկերության հաճախորդների զգալի մասը, իսկ ֆիզիկական անձանց գործերը կազմում են Ընկերության դատական պրակտիկայի հիմնական մասը:

Ընկերությունը ի սկզբանե որդեգրել և մինչև օրս շարունակում է հավատարիմ մնալ հաճախորդների բավարարվածության բարձրացման քաղաքականու­թյանը, ինչը ենթադրում է, որ Վստահորդները իրենց իրավաբանական խնդիրների լուծումը «Կոնցեռն-Դիալոգ» Փաստաբանական Ընկերությանը հանձնելով և ընկերության փաստաբաններին / իրավաբաններին լիազորելով վարել իրենց գործը` այլևս զերծ են մնում տարբեր փաստաթղթեր, տեղեկանքներ և այլ նյութեր հավաքելու, ստանալու և մեզ տրամադրելու «պարտականությունից» (բացառությամբ, օրենքով նախատեսված հատուկ / ոչ հաճախ հանդիպող դեպքերի):

Մեր մասնագետների մոտ արդեն կուտակված զգալի փորձը թույլ է տալիս մասնագիտորեն վարել բոլոր գործերը սկզբից մինչև վերջ՝ հնարավորինս արագ նախադատարանական փուլում գործի համար բոլոր անհրաժեշտ նյութերի հավաքվելուց սկսած մինչև ուժի մեջ մտած դատական ակտի (դատարանի վճռի) հարկադիր կատարման գործընթացը արդյունավետ ավարտին հասցնելը:

Բարձրակարգ ծառայությունների մատուցման և հաճախորդների բավարարվածության բարձրացման նպատակով «Կոնցեռն-Դիալոգ» Փաստաբանական Ընկերության համար կարևոր է օտար լեզուներով ծառայությունների մատուցման հնարավորությունը: Ընկերության մասնագետները մատուցում են ծառայություններ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Բացի նշված լեզուներից, ընկերության աշխատակիցները կարող են տրամադրել բանավոր խորհրդատվություն, մասնակցել քննարկումների, աշխատել փաստթղթերի հետ ֆրանսերեն, գերմաներեն և պարսկերեն լեզուներով:

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր փաստաբանների և իրավաբանների մոտ ինչպես իրավունքի համատապասխան ոլորտին վերաբերվող իրավաբանական (մասնագիտական) գիտելիքների կայուն և անընդհատ զարգացմանը, այնպես էլ ծառա­յություն մատուցելու հետ կապված՝ հաճախորդների հետ աշխատելու համապատասխան մշակույթի ձևավորմանը և զարգացմանը:

Ընկերությունը ֆիզիկական անձանց տրամադրում է ծառայություններ իրավունքի հետևյալ ոլորտներում
- Անշարժ գույք;
- Ժառանգություն;
- Ընտանեկան իրավունք;
- Աշխատանքային իրավունք;
- Անձնագրային / միգրացիոն հարցեր:

Բացի վերը նշվածից` Ընկերությունը իր վստահորդ­ներին / հաճախորդներին առաջարկում է այլ ծառա­յություններ՝

- Ֆիզիկական անձանց հարկային / ֆինանսակա-իրավական խորհրդատվություն;
- Պայմանագրային խորհրդատվություն և աջակցություն;
- Իրավաբանական տեքստերի թարգմանություն;
- Վարչական ներկայացուցչություն;
- Դատական ներկայացուցչություն:

Facebook