Իրավաբանական անձանց տրամադրվող ծառայություններ
"Կոնցեռն-Դիալոգ" ՓԲ Ընկերությունը իրավաբանական անձանց (կորպորատիվ հաճախորդներին) սկսել է ակտիվորեն ծառայություններ տրամադրել 2002 թ.-ից` հայաստանյան շուկայում պահանջարկի կտրուկ աճի հետ զուգահեռ: Այսօր արդեն մեր մասնագետներն ունեն կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի մեծ փորձ:
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր փաստաբանների և իրավաբանների մոտ ինչպես իրավունքի համապատասխան ոլորտին վերաբերվող իրավաբանական (մասնագիտական) գիտելիքների կայուն և անընդհատ զարգացմանը, այնպես էլ ծառայություն մատուցելու հետ կապված՝ կորպորատիվ հաճախորդների հետ աշխատելու համապատասխան մշակույթի ձևավորմանը և զարգացմանը:
"Կոնցեռն-Դիալոգ" Փաստաբանական ընկերությունը որպես զարգացման վեկտոր է ընտրել մասնագիտացումը և վստահորդների (հաճախորդների) բավարարվածության բարձրացումը:
Ընկերությունը իր մասնագիտացումը իրականացնում է ինչպես իր աշխատակիցների մասնագիտացման խրախուսման միջոցով, այնպես էլ որոշ ոլորտներում համապատասխան արտաքին մասնագետներ (խորհրդատուներ) ներգրավելու միջոցով: Ընկերությունը ակտիվորեն համագործակցում է շուկայի լավագույն մասնագետների հետ խիստ մասնագիտական գիտելիքներ պահանջող իրավունքի մի շարք ոլորտներում (մաքսային իրավունք, հարկային իրավունք և այլն) մեր վստահորդներին մատուցվող ծառայությունների բարձր որակը ապահովելու համար:
Բարձրակարգ ծառայությունների մատուցման և հաճախորդների բավարարվածության բարձրացման նպատակով "Կոնցեռն-Դիալոգ" Փաստաբանական Ընկերության համար կարևոր է նաև օտար լեզուներով ծառայությունների մատուցման հնարավորությունը: Ընկերության մասնագետները մատուցում են ծառայություններ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Բացի նշված լեզուներից, ընկերության աշխատակիցները կարող են տրամադրել բանավոր խորհրդատվություն, մասնակցել քննարկումների, աշխատել փաստթղթերի հետ ֆրանսերեն, գերմաներեն և պարսկերեն լեզուներով:
Ընկերությունը իրավաբանական անձանց տրամադրում է ծառայություններ իրավունքի հետևյալ ոլորտներում`
- Կորպորատիվ իրավունք;
- Հարկային իրավունք;
- Մաքսային իրավունք;
- Աշխատանքային իրավունք;
- Մրցակցային իրավունք;
- Անշարժ գույք;
- Էլեկտրոնային հաղորդակցություն:
Բացի նշվածից` Ընկերությունը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է այլ ծառայություններ (այդ թվում նաև ընկերության մասնագիտացման ոլորտներից դուրս՝ արտաքին մասնագետների ներգրավմամբ):
- Ընկերությունների աբոնենտային սպասարկում;
- Պայմանագրերի կազմում, իրավական անալիզ և խորհրդատվություն;
- Իրավաբանական աուդիտ;
- Իրավաբանական համապատասխանություն;
- Դատական և վարչական ներկայացուցչություն;
- Վեճերի այլընտրանքային լուծում;
- Դասընթացների (թրեյնինգների) կազմակերպում;
- Իրավաբանական տեքստերի թարգմանություն: