Կորպորատիվ իրավունք
Հայաստանի Հանրապետությունում բաժնետիրական կապիտալի առաջացման և զարգացման, դրա հետևանքով խոշոր ընկերությունների առաջացման, խառը կորպորատիվ կառուցվածքների («հոլդինգներ») տարածման, արտասահմանյան ներդրումների ակտիվացման հետ զուգահեռ աճում է ընկերության կազմակերպչաիրավական ձևի ճիշտ ընտրության, բաժնետերերի միջև համաձայնությունների հստակ ամրագրման, բաժնետերերի և տնօրինության հարաբերությունների կարգավորման կարևորությունը:
Կորպորատիվ իրավունքի ոլորտի հստակ և ճշգրիտ ձևակերպումներն ու կարգավորումները անհրաժեշտ են միաձուլումների, միացումների, բաժնետոմսերի ձեռքբերման, խոշոր և շահագրգռվածություններով գործարքների կնքման և այլ նմանատիպ դեպքերում՝ ձեռքբերումների անվավերությունից և այլ հնարավոր իրավական այլ ռիսկերից խուսափելու համար:
Կորպորատիվ իրավունքի ոլորտի ծառայությունները կազմում են «Կոնցեռն-Դիալոգ» Փաստաբանական Ընկերության աշխատանքի հիմնական ուղղվածություններից մեկը: 2002 թ.-ից ի վեր Ընկերությունը սկսել է մասնագիտանալ կորպորատիվ իրավունքի ոլորտի ծառայությունների մատուցմամբ: Ընկերության մասնագետները աշխատանքի, հատուկ դասընթացների / սեմինարների և Ընկերության ներքին քննարկումների ընթացքում ձեռք են բերել փորձ, մշակվել են յուրահատուկ / ունիկալ մոտեցումներ և հնարքներ մի շարք հաճախ առաջացող բարդ խնդիրների լուծման համար:
Մենք պատրաստ ենք մեր հաճախորդներին առաջարկել կազմակերպության ղեկավարման օպտիմալ համակարգ, ցուցաբերել համալիր իրավական աջակցություն բիզնեսին, հնարավորինս արդյունավետ և կարճ ժամկետներում լուծել առաջացող կորպորատիվ խնդիրները:
Ընկերությունը ունի նաև մեծ փորձ ոչ առևտրային կազմակերպությունների՝ հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների և իրավաբանական անձանց միությունների կազմակերպման, գրանցման և իրավաբանական աջակցության հարցերով:
Կորպորատիվ իրավունքի ոլորտում առաջարկում ենք հետևյալ ծառայությունները`
- Կորպորատիվ իրավունքի հարցերով խորհրդատվություն ինչպես ընկերության հիմնադրման փուլում, այնպես էլ կազմակերպության գործունեության ցանկացած հաջորդող փուլում;
- Ընկերությունների գրանցում;
- Ընկերության (ընկերությունների խմբի) օպտիմալ ձևաչափի վերաբերյալ խորհրդատվություն (ներառյալ արտասահմանյան իրավաբանական անձանց /օֆշորային ըներությունների/ կազմակերպման վերաբերյալ);
- Կանոնադրության և այլ հիմնադիր փաստաթղթերի պատրաստում;
- Բաժնետերերի համաձայնագրերի (հիմնադիր պայմանագրերի) պատրաստում;
- Ներկայացուցչություն պետական մարմիններում (իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստր, հարկային տեսչություն և այլն);
- Ընկերությունների վերակազմակեպրման աջակցություն;
- Կազմակերպչաիրավական ձևի փոփոխություն, և դրա հետ կապված խորհրդատվություն;
- Միացումների և միաձուլումների (merger & acquisition) իրավական աջակցություն;
- Ընկերությունների գործունեության կորպորատիվ փաստաթղթաշրջանառության վարում;
- Տնօրենների խորհրդի / բաժնետերերի ժողովի որոշումների և արձանագրությունների նախագծերի պատրաստում;
- Տնօրենի հրամաններ և այլ կորպորատիվ փաստաթղթեր;
- Կորպորատիվ իրավական աուդիտ (corporate due diligence);
- Կորպորատիվ համապատասխանության (corporate compliance) հետ կապված ծառայություններ;
- Բաժնետերերի միջև / տնօրինության և բաժնետերերի միջև վեճերի հարցերով աջակցություն և մեդիացիա (mediation);
- Անբարյացկամ ձեռքբերումներից (unfriendly acquisition) ընկերությունների իրավական պաշտպանություն;
- Մինորիտար բաժնետերերի իրավունքների իրավական պաշտպանություն:
Մեր իրավաբանների ու փաստաբանների տարիների ընթացքում ձեռք բերած փորձը, ինչպես նաև արագ արձագանքը օրենսդրության նոր պահանջներին, թույլ է տալիս Կոնցեռն-Դիալոգ Ընկերությանը իր հաճախորդներին տրամադրել որակյալ իրավաբանական օգնություն: