Call our lawyer

+ (374 10) 57 51 21

Մաքսային իրավունք


Հայաստանի Հանրապետությունում  արտաքին տնտեսական կապերի զարգացմանը զուգընթաց  աճում է ներմուծում և արտահանում իրականացնող անձանց թիվը, և յուրաքանչյուր  դեպքում անհրաժեշտություն է առաջանում իրականացնել ներմուծվող և արտահանվող  ապրանքների մաքսային ձևակերպումների /մաքսազերծման/ հետ կապված գործընթացներ:

Հաշվի առնելով առանձին ապրանքատեսակների մաքսային ձևակերպումների առանձնահատկությունները, ելնելով ներմուծում և/կամ արտահանում իրականացնող անձի նպատակից, ճիշտ մաքսային ռեժիմ և մաքսային արժեքի որոշման մեթոդ ընտրելու կարևորությունը , բեռների զննման և ապրանքների հետբացթողումային հսկողության հետ կապված հնարավոր խնդիրների առկայությունը, մաքսային օրենսդրությունը խախտելու համար սահմանված խիստ պատասխանատվությունը, անհրաժեշտություն է առաջանում մաքսային ձևակերպումները կատարել ՀՀ մաքսային օրենսդրության պահանջներին  համապատասխան, որպեսզի  ապրանքները մաքսազերծելիս կամ հետբացթողումային հսկողություն իրականացնելիս  անձի համար օրենքով նախատեսված բացասական հետևանքներ չառաջանան:
 
"Կոնցեռն-Դիալոգ" Փաստաբանական ընկերության մասնագետները Ձեզ կտրամադրեն խորհրդատվություն մաքսային իրավանորմերով կարգավորվող ցանկացած ոլորտում և կցուցաբերեն իրավական աջակցություն՝ հնարավորինս արդյունավետ և առանց ժամանակի ու ֆինանսների ավելորդ կորուստների  իրականացնելու մաքսային ձևակերպումներ:
 
Մաքսային իրավունքի ոլորտում առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.
- Մաքսային իրավունքի հարցերի վերաբերյալ խորհրդատվություն
- Իրավական աջակցություն  մաքսային  ձևակերպումներ իրականացնելու ցանկացած փուլում.
- Մաքսային մարմիններ ներկայացվող դիմումների պատրաստում, այդ թվում նաև ապրանքի մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդի կիրառման /ՀՀ մաքսային օրենսգրքի  87 հոդված/ թույլտվություն ստանալու դիմում.
- ՀՀ մաքսային մարմիններից մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ որևէ  թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի հավաքում.
- Մաքսային իրավունքի հարցերով ներկայացուցչություն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում և այլ մաքսային մարմիններում,
- Դատական ներկայացուցչություն մաքսային իրավունքի հարցերով (միջամտող ակտերի վիճարկում, գործողությունների պարտավորեցնելու հայցեր և այլն):





 
Facebook