Աշխատանքային իրավունք
Ներկայիս աշխատանքային օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի զարգացումը, աշխատանքային իրավունքի որոշ խախտումների դեպքում նախատեսված պատասխանատվության զգալի լինելը, ինչպես նաև աշխատանքի շուկայում մրցակցությունը ստիպում են գործատուներին ավելի մեծ ուշադրություն դարձնել կազմակերպության կողմից աշխատանքային օրենսդրության նորմերի պահպանման ու կադրային փաստաթղթերի պատշաճ ձևակերպման վրա: Վերջինս դրական ազդեցություն է թողնում ոչ միայն ընկերության իրավաբանորեն գրագետ զարգացման վրա, այլ նաև նրա գործարար համբավի վրա:
Աշխատանքային օրենսդրության խախտումը կարող է հանգեցնել ինչպես վարչական պատասխանատվության՝ ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից ստուգման արդյունքում, այնպես էլ դատական գործերի: Օրինակ, առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու դեպքում գործատուն կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հ.169.5)՝ 50.000 ՀՀ դրամի չափով, յուրաքանչյուր դեպքի (չգրանցված աշխատակցի) համար):
Աշխատանքային օրենսդրության առանձնահատկություններին լավ ծանոթ լինելով` «Կոնցեռն-Դիալոգ» Փաստաբանական Ընկերության իրավաբաններն ու փաստաբանները աշխատանքային հարաբերությունների ցանկացած փուլում պատրաստ են ծառայություններ մատուցել և ներկայացնել թե′ աշխատողների, և թե′ գործատուների շահերը:
Աշխատանքային իրավունքի ոլորտում առաջարկում ենք հետևյալ ծառայությունները`
- Աշխատանքային իրավունքի հարցերի վերաբերյալ խորհրդատվություն;
- Ընկերությունների կադրային գործի իրավաբանական ուղեկցման ծառայություն (կադրային գործի իրավաբանական աջակցություն, կադրային փաստաթղթերի (ձևաթղթերի)՝ օրենսդրության պահանջներին համապատասխան մշակում և այլն);
- Ընկերությունների կադրային գործի ավտոմատացման համակարգերի ներդրում / ներդրման աջակցություն (e-labor);
- Ստուգումների ժամանակ (օրինակ ՀՀ աշխատանքի պետական տեսչություն) և դրա հետ կապված վարչական վարույթի ժամանակ ներկայացուցչություն, ընկերությունների և աշխատակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն;
- Աշխատանքային վեճերի դատական ներկայացուցչություն;
- Աշխատանքային հարաբերությունների իրավաբանական աուդիտ (legal due diligence);
- Աշխատանքային իրավունքի ոլորտի անհատական և խմբակային դասընթացների կազմակերպում:
Մենք կտնտեսենք Ձեր ռեսուրսները՝ իրավաբանորեն գրագետ կառուցելով Ձեր ընկերության աշխատանքային համակարգը: