Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ընկերությունների և կապիտալի խոշորացման հետ զուգահեռ պետությունը և հասարակությունը սկսում են ավելի մանրակրկիտ ուշադրություն դարձնել մրցակցության ոլորտին: Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը (հոդվ. 33.1.) երաշխավորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, ինչպես նաև արգելում է անբարեխիղճ մրցակցությունն ու մենաշնորհային կամ գերիշխող դիրքի չարաշահումը: Նշված դրույթը իր կոնկրետացումն է ստացել Տնտեսական Մրցակցության Պաշտպանության մասին ՀՀ Օրենքում
(http://parliament.am/legislation.php?sel=show&ID=1272〈=arm) և մի շարք այլ նորմատիվ ակտերում: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (
http://competition.am/) հանդիսանում է մրցակցության իրավունքի կիրառումը և պաշտպանությունը ապահովող հիմնական մարմինը: Բացի դրանից, կոնկրետ ոլորտներում մրցակցության ապահովմանն ուղղված գործառույթներ ունեն մի շարք այլ մարմիններ, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (
http://www.psrc.am): Եվ իհարկե ազգային դատարանները (
http://www.court.am/?l=lo) ունեն իրավասություն քննելու մրցակցության պաշտպանության վերբերյալ գործեր:
Տնտեսական մրցակցության խախտումներ են մասնավորապես ապրանքային նշանների չարաշահումը, հակամրցակցային համաձայնություններին մասնակցությունը, համակենտրոնացումների չհայտարարագրումը, գերիշխող դիրքի չարաշահումը, գովազդին վերաբերվող պահանջների խախտումը և այլն:
Կազմակերպությունները, որպես ազնիվ մրցակից, իրենց հեղինակությունը ապահովելու համար, ինչպես նաև նյութական զգալի պատասխանատվության չենթարկվելու համար (օրինակ՝ հակամրցակցային համաձայնություն կնքելու դեպքում Օրենքը նախատեսում է տուգանք՝ Ընկերության նախորդ տարվա հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 300'000'000 ՀՀ դրամ) պետք է իրականացնեն իրենց գործունեությունը Մրցակցության իրավունքի պահանջներին համաձայն:
Մրցակցության իրավունքի խախտման հետևանքով թե որոշ պատասխանատու աշխատակիցներ (տնօրեն / գործադիր տնօրեն և այլն), և թե ամբողջ կազմակերպությունը կարող են ենթարկվել ծանր տուգանքների և զգալի ծախսերի, ինչպես նաև բացասական հրապարակայնության: Բացառիկ դեպքերում, անհատներին կարող է սպառնալ նույնիսկ քրեական պատասխանատվություն (ՀՀ Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատասխանատվություն հակամրցակցային որոշ գործողությունների համար):
Մյուս կողմից կազմակերպությունները պետք է իրազեկված լինեն մրցակցային իրավունքի կողմից տրամադրվող հնարավորություններին հակամրցակցային գործողությունների դեմ իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ինչի արդյունքում նրանք կունենան հնարավորություն՝ գոյատևել շուկայում օր օրի սրացող մրցակցության պայմաններում:
Մրցակցային իրավունքը պարունակում է նաև պահանջներ, որոնք ուղղված են կարգավորելու խոշոր ընկերությունների համակենտրոնացումը, համատեղ գործունեությունը, որոշ խոշոր գործարքներ: Նշված գործարքների իրականացման ժամանակ օրենսդրության համապատասխան պահանջների չիրականացնելը կարող է բերել գործարքների անվավերության` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Մրցացության ոլորտում մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝
- Ընկերությունների և մրցակիցների (պլանավորվող) գործողությունների վերլուծություն, տնտեսական մրցակցության հնարավոր խախտումներ հայտնաբերելու համար, դրան ուղղված համապատասխան ընթացակարգերի մշակում (compliance);
- Մրցակցային իրավունքի հարցերով վերլուծություններ՝ ներառյալ օտարերկյա փորձի ուսումնասիրությամբ;
- Միացումների և միաձուլումների (merger and accusation) ժամանակ առաջացող մրցակցային հարցերով խորհրդատվություն;
- Համակենտրոնացումների հայտարարագրում;
- Մրցակցային իրավունքի հետ կապված հարցերով ներկայացուցչություն Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, ինչպես նաև այլ վարչական մարմիններում;
- Դատական ներկայացուցչություն ընդհանուր իրավասության դատարաններում մրցակիցների հետ հնարավոր վեճերում, ինչպես նաև վարչական դատարաններում՝ պետական մարմինների (ներառյալ ՏՄՊՊՀ-ի) հետ առկա վեճերում:
«Կոնցեռն-Դիալոգ» Փաստաբանական ընկերության առաքելությունն է պաշտպանել Ձեր կազմակերպությունը նյութական կորուստներից և խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են բացասական ազդել Ձեր կազմակերպության հեղինակությանը, պաշտպանել Ձեր ընկերության շահերը, այլ տնտեսվարող սուբյեկտների հակամրցակցային գործողություններից: