Call our lawyer

+ (374 10) 57 51 21

Համագործակցող ընկերություններ և փորձագետներ

 
 


''Կնյազյան ընդ Փարթնրս'' իրավաբանական գրասենյակ

Գլխավոր տնօրեն Սարգիս Կնյազյան

sarkis@knyazyanlaw.com

www.knyazyanlaw.com


Հեռ.՝ +37410 512 246

«Կնյազյան ընդ Փարթնրս»-ը մտավոր սեփականության իրավունքի բնագավառում մասնագիտացած իրավաբանական գրասենյակ է:

Մտավոր սեփականության իրավունքի հետևյալ բնագավառներին առնչվող իրավաբանական ծառայություն ստանալու համար՝ առաջարկում ենք օգտվել «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի ծառայություններից.

  • · հեղինակային և հարակից իրավունքներ,
  • · ապրանքային նշաններ,
  • · գյուտեր և արտոնագրեր,
  • · առևտրային գաղտնիքներ,
  • · օգտակար մոդելներ,
  • · արդյունաբերական նմուշներ,
  • · ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաներ


 


Մուշեղ Մանուկյան

''Վիվասել-ՄՏՍ'' ՓԲԸ

''Կոնցեռն-Դիալոգ'' ՓԲԸ հետ համագործակցող իրավաբան

Երևան, ՀՀ

mushegh.manukyan@advocates.am

Լեզուներ

Հայերեն

Անգլերեն

Ռուսերեն

ֆրանսերեն

Մուշեղ Մանուկյանը մասնագիտացած է միջազգային մասնավոր իրավունքի, արբիտրաժային իրավունքի և կորպորատիվ իրավունքի ոլորտներում: Նա միացել է ''Կոնցեռն-Դիալոգ'' ընկերության թիմին 2011թ. փետրվարին: Պարոն Մանուկյանը 2005 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը` բակալավրի և մագիստրոսի աստիճանով, և շարունակել կրթությունը Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի ասպիրանտուրայում (Մոսկվա), որտեղ և 2009 թ.-ին պաշտպանել ատենախոսություն` ''Տրանսնացիոնալ կորպորացիաների իրավական կարգավիճակը միջազգային մասնավոր իրավունքի դոկտրինայում'' թեմայով: Նա դասավանդել է միջազգային մասնավոր իրավունք դասընթացը Ռուսաստանի պետական աոցիալական համալսարանում ավելի քան 2 տարի: Նախքան դա պարոն Մանուկյանը 2002-2005 թթ. աշխատել է որպես ծրագրերի ղեկավար-իրավաբան Տեղեկատվական Իրավունքի Ինստիտուտում, իսկ 2007 թ.-ին անցել է պրակտիկա Պավիո և Անսալդո իրավաբանական ընկերության Մոսկվայի գրասենյակում: 2008 թ.-ին պարոն Մանուկյանը զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով Մասնավոր իրավունքի միջազգային ինստիտուտում (Հռոմ): Նա Միջազգային իրավունքի Հաագայի ակադեմիայի, Դալլասի իրավաբանների միության, Իրավաբանների միջազգային միության, Աշխատանքի միջազգային կազմակերպության և այլ կազմակերպությունների կրթաթոշակակիր է: Պարոն Մանուկյանը տարբեր երկրներում մասնակցել է ավելի քան 10 միջազգային ուսումնական ծրագրերի, հանդես եկել ելույթներով տարբեր կոնֆերանսներում և իրավաբանական ծրագրերում:
Ներկայումս նա դասավանդում է միջազգային մասնավոր իրավունք և վեճերի այլընտրանքային լուծում դասընթացները Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում: Պարոն Մանուկյանը ունի երկարատև փորձ միջազգային իրավական ոլորտում: 2010 թ.-ին նա ստացել է փաստաբանական լիցենզիա: Նա ավելի քան 20 հոդվածների հեղինակ է, որոնք հրատարակվել են Հայաստանում, Ռուսաստանում և Իտալիայում: Նա նաև հեղինակ է Տրանսնացիոնալ կորպորացիաները և միջազգային մասնավոր իրավունքը. Իրավական պատասխանատվության հարցեր վերնագրով մոնոգրաֆի:
  

Մասնագիտացումը

Միջազգային մասնավոր իրավունք, կորպորատիվ իրավունք, մտավոր սեփականություն և աշխատանքային իրավունք:
 
 Կրթություն
 
 Ռուսաստանի պետական սոցիալական համալսարան (2009 թ.)
 Երևանի պետական համալսարան (2005 թ.)
 Երևանի պետական համալսարան (2003 թ.)



 


 

Օվսաննա Ստեփանյան

"Ջի-Այ-Թի Էքապրես" ՍՊԸ

Երևան, ՀՀ

Փաստաբան

էլ. հասցե` o.stepanyan@yahoo.com

Հեռ.: +374 91 20 88 22

Լեզուներ

Հայերեն

Անգլերեն

Ռուսերեն

 

Օվսաննա Ստեփանյանըմասնագիտացված է մաքսային ևտնտեսական իրավունքի բնագավառներում: Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, անցել է “Իրավաբանական կլինիկայի կրթություն” դասընթացը: Նա մասնակցել է ''Մարդու իրավունքների ակադեմիա'' , Ստավրոպոլ, ՌԴ, ''Independent Private Practice by Emerging Legal Professionals'' Սինսինատտի, ԱՄՆ: Օ.Ստեփանյանը մշտապես մասնակցում է տարբեր կոնֆերանսների և սեմինարների:

Մասնագիտացումը

Օվսաննա Ստեփանյանը զբաղվում է մաքսային իրավունքի հարցերով, կազմում տարբեր բնույթի տնտեսական պայմանագրեր:

Կրթություն

Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ /գերազանցության դիպլոմ/(2002)

''Իրավաբանական կլինիկայի կրթություն'' /գերազանցության վկայագիր/ (2000-2001)




Արմենուհի Ղարիբջանյան

Կոնցեռն-Դիալոգ իրավաբանական Ընկերություն, ՓԲԸ

ք. Երևան

Ավագ Իրավաբան

armenuhi.gharibjanyan@dialog.am

Լեզուներ

Հայերեն

Ռուսերեն

Անգլերեն

Արմենուհի Ղարիբջանյանը աշխատում է <<Կոնցեռն-Դիալոգ>> փաստաբանական գրասենյակում 2011 թվականից` որպես ավագ իրավաբան: Նա մասնագիտացել է քաղաքացիական, կորպորատիվ, աշխատանքային, վարչական և հանքային իրավունքի բնագավառներում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` գերազանցության դիպլոմով: Աշխատանքային գործունեությունը սկսել է 2002 թվականից` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում, ապա շարունակել ՀՀ վերահսկիչ պալատում: Մասնակցել է մի շարք հատուկ դասընթացների և սեմինարների, այդ թվում` Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված <<Ծառայությունների առևտրի ազատականացում>>, Վիեննա, 2011, <<Տնտեսական վարչարարության հատուկ թեմաներ>>, Վիեննա, 2007, <<Արտաքին առևտրի քաղաքականությունը>>, Կահիրե, 2006 հատուկ սեմինար-դասընթացներին:

Մասնագիտացում

Արմենուհի Ղարիբջանյանը մասնագիտացած է քաղաքացիական իրավունքի, կորպորատիվ, վարչական, աշխատանքային իրավունքի հարցերով: Ներկայումս զբաղվում է ընդերքօգտագործման ոլորտի խնդիրներով:

Կրթություն

Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ (Բակալավրի աստիճան) (2002)

Երևանի պետական համալսարան, իրավաբանության ֆակուլտետ (Մագիստրոսի աստիճան) (2004)



Facebook