Կոնցեռն-Դիալոգ իրավաբանական
ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին` իրավաբանական ծառայություններ
մատուցելու նպատակով:
Սկզբնական շրջանում ընկերության գործունեությունը հիմնականում ուղղված էր
քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ օրինական շահերի
պաշտպանությանը դատական ատյաններում, սակայն այսօր ընկերության
գործունեության գլխավոր ուղղությունը հանդիսանում է տնտեսվարող
սուբյեկտներին, այդ թվում՝ օտարկերկրյա ներդրողներին եւ օտարերկրյա
ներդրումով ընկերություններին իրավաբանական խորհրդատվության տրամադրումը,
մասնավորապես՝
- ընկերությունների ստեղծման եւ ֆիրմային անվանման գրանցման,
- քաղաքացիաիրավական, հարկային, աշխատանքային, բաժնետիրական,
- ապրանքային նշանի գրանցման և իրավական պահպանության, տնտեսական մրցակցության,
- լիցենզավորման,
- անշարժ գույքի ոլորտներում:
Իրավաբանական
ծառայությունները ընկերությունը մատուցում է ինչպես միանվագ, այնպես էլ
այն կարող է դառնաալ Ձեր հուսալի իրավական գործընկերը բիզնեսի հիմնադրման
հենց սկզբից:
Ընկերությունը մասնագիտացված է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
տնտեսվարող սուբյեկտներին իրավաբանական ծառայությունների մատուցմամբ՝ այդ
թվում՝ լիցենզիաների եւ թույլտվությունների ձեռքբերում, պայմանագրերի
կազմում, խորհրդատվության տրամադրում էլեկտրոնային հաղորդակցության
օրենսդրության վերաբերյալ եւ այլն:
Ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում նաեւ ֆիզիկական
անձանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներին եւ արտերկրում բնակվող մեր
համաքաղաքացիներին, մասնավորապես՝ օտարերկրյա քաղաքացիների ՀՀ¬ում
կացության կարգավիճակի ձեռքբերման, ամուսնաընտանեկան հարցերով, այդ թվում՝
օտարերկրյա քաղաքացիների հետ ամուսնության, ամուսնալուծության, երեխաների
որդեգրման հարցերով, անշարժ գույքի ոլորտում եւ այլն:
Ընկերությունը
մատուցում է նաեւ փաստաբանական ծառայություններ, այդ թվում՝
ներկայացուցչություն դատարանում եւ այլ պետական մարմիններում, ինչպես
քաղաքացիաիրավական եւ տնտեսական, այնպես էլ քրեական գործերով: