![]() |
![]() |
| ԳԼԽԱՎՈՐ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԳՐԱԴԱՐԱՆ | ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ | ՀՂՈՒՄՆԵՐ | ՖՈՏՈ | ՆՅՈՒԹԵՐ | ԿԱՊ | ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
ՄԵՐ ՄԱՍԻՆ Կոնցեռն-Դիալոգ իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին` իրավաբանական ծառայություններ մատուցելու նպատակով: Սկզբնական շրջանում ընկերության գործունեությունը հիմնականում ուղղված էր քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը դատական ատյաններում, սակայն այսօր ընկերության գործունեության գլխավոր ուղղությունը հանդիսանում է տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ օտարկերկրյա ներդրողներին եւ օտարերկրյա ներդրումով ընկերություններին իրավաբանական խորհրդատվության տրամադրումը, մասնավորապես՝
Իրավաբանական ծառայությունները ընկերությունը մատուցում է ինչպես միանվագ, այնպես էլ այն կարող է դառնալ Ձեր հուսալի իրավական գործընկերը բիզնեսի հիմնադրման հենց սկզբից: Ընկերությունը մասնագիտացված է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին իրավաբանական ծառայությունների մատուցմամբ՝ այդ թվում՝ լիցենզիաների եւ թույլտվությունների ձեռքբերում, պայմանագրերի կազմում, խորհրդատվության տրամադրում էլեկտրոնային հաղորդակցության օրենսդրության վերաբերյալ եւ այլն: Ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում նաեւ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներին եւ արտերկրում բնակվող մեր համաքաղաքացիներին, մասնավորապես՝ օտարերկրյա քաղաքացիների ՀՀ¬ում կացության կարգավիճակի ձեռքբերման, ամուսնաընտանեկան հարցերով, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների հետ ամուսնության, ամուսնալուծության, երեխաների որդեգրման հարցերով, անշարժ գույքի ոլորտում եւ այլն: Ընկերությունը մատուցում է նաեւ փաստաբանական ծառայություններ, այդ թվում՝ ներկայացուցչություն դատարանում եւ այլ պետական մարմիններում, ինչպես քաղաքացիաիրավական եւ տնտեսական, այնպես էլ քրեական գործերով: |
![]() |