ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
<<ԿՈՆՑԵՌՆ-ԴԻԱԼՈԳ>> ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈԼՈՐՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ
Աշխատանքային իրավունքի ոլորտի անհատական սեմինարները անց են կացվում անհատական խորհրդատվության և ուսուցման մեթոդով: Սեմինարները բաղկացած են 3 ներքոնշյալ անհատական պարապմունքից
1. Պարապմունք 1
- աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և ուսուցում
- աշխատանքային պայմանագրերի նախագծերի կազմման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և ուսուցում
- ներքին կարգապահական կանոնների կազմման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և ուսուցում
- պաշտոնի հրահանգների կազմման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և ուսուցում
2. Պարապմունք 2
- աշխատանքային գրքույկի եւ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման հետ կապված խորհրդատվության տրամադրում և ուսուցում
- աշխատանքի ընդունման եւ աշխատողի անձնական տվյալների պաշտպանության հետ կապված խորհրդատվության տրամադրում և ուսուցում
- գործատուի ներքին եւ անհատական իրավական ակտերի ընդունման կարգի, ձեւի («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին եւ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան) և բովանդակության վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և ուսուցում
- գործատուի ներքին եւ անհատական իրավական ակտերի վարման մատյանի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և ուսուցում
- Օրենքով սահմանված կարգով հաշվետվությունների կազմման և համապատասխան պետական մարմիններին ներկայացման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և ուսուցում (Անհատական հաշվի բացում, մինչև ապահովադրի մոտ աշխատանքի անցնելը նախկինում աշխատած ստաժի վերաբերյալ ձևաթուղթ):
3. Պարապմունք 3
- աշխատողների հերթափոխի գրաֆիկի կազմման կազմման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և ուսուցում
- արձակուրդի տրամադրման, արտաժամյա աշխատանքի հաշվարկի եւ վճարման, հերթափոխի, համատեղությամբ աշխատանքի եւ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և ուսուցում
- 3 պարապմունքների ամփոփում (հարց ու պատասխան)
Մեկ պարապմունքի տևողությունը 2 ժամ
Մեկ ժամի արժեքը 13 000 ՀՀ դրամ
Մանրամասն տեղեկություների համար զանգահարել 575121 հեռախոսահամարով:
Պատասխանատու Ժաննա Սիմոնյան
* Ծանոթագրություն` Մասնակցի ցանկությամբ պարապմունքի տևողությունը կարող է երկարացվել: Պարապմունքի տևողությունը երկարացվելու դեպքում կարող են կիրառվել զեղջեր ֆիքսված մեկ ժամի արժեքի նկատմամբ: