«Իրավական շաբաթ» #52. Հայոց Ցեղասպանություն. ապացույցներն ու իրավական խնդիրները

«Բազմաթիվ փաստեր կան, որ տեղի է ունեցել պլանավորված, մշակված, հատուկ կազմակերպված բնաջնջում՝ սպանություններ, կրոնափոխություններ, երեխաների փոխադրում այլ մշակութային միջավայր, տեղահանություն, որի արդյունքում ակնհայտ էր, որ էական մեծաքանակ զոհեր կլինեն», Արամ Օրբելյան

«Իրավական շաբաթի» 52-րդ թողարկման ընթացքում «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան, ի.գ.թ. Արամ Օրբելյանը խոսեց Հայոց ցեղասպանության՝  երիտթուրքերի կողմից նախապես մշակված լինելու փաստերի ու միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով:

 

Դեռևս 20-րդ դարասկզբի միջազգային իրավունքն անթույլատրելի ու պատժելի էր համարում էթնիկ և կրոնական հիմքով մարդկանց խմբի բնաջնջումը: Ու թեև ժամանակակից Թուրքիան պնդում է, թե 1.5 միլիոնից ավելի հայերի սպանությունները ցեղասպանություն չէ և չի եղել նրանց կոտորելու հանցավոր մտադրություն, առկա փաստերն ապացուցում են հակառակը:

 

Արամ Օրբելյանն առանձնացրեց հետևյալը. «Առկա մի շարք միջազգային պայմանագրերով Թուրքիան կամ այն ժամանակ Օսմանյան կայսրությունն ուներ որոշակի պարտավորություններ էթնիկ հայերի հետ կապված: Ի հավելումն դրան, կան մի շարք այլ փաստաթղթեր, օրինակ կա 1915թ. տերությունների հայտարարությունը Թուրքիայում կատարվող իրադարձությունները մարդկության ու քրիստոնեության դեմ ուղղված հանցագործություն ճանաչելու մասին:

 

Բազմաթիվ փաստեր կան, որ տեղի է ունեցել պլանավորված, մշակված, հատուկ կազմակերպված բնաջնջում՝ սպանություններ, կրոնափոխություններ, երեխաների փոխադրում այլ մշակութային միջավայր, տեղահանություն, որի արդյունքում ակնհայտ էր, որ էական մեծաքանակ զոհեր կլինեն: Սա մի գործընթաց էր, որ աջակցվում էր պետության կողմից»: 

 

Հարցազրույցը վարեց Աստղիկ Կարապետյանը

 

Տեսանյութը՝ «Իրավական շաբաթ» #52 © Իրավաբան.net կայք

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21