Արամ Օրբելյան. Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկում

Կլոր սեղան-քննարկման ընթացքում Եվրոպայի խորհրդի փորձագետ ի.գ.թ. Արամ Օրբելյանը ներկայացրեց Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի զարգացման վերաբերյալ մշակված հայեցակարգը:

2015թ. հունիսի 20-21-ը «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր և Եվրոպայի խորհրդի փորձագետ ի.գ.թ. Արամ Օրբելյանը մասնակցեց Դիլիջանում կայացած կլոր սեղան-քննարկմանը նվիրված Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի զարգացման հեռանկարներին: Քննարկումը կազմակերպվել էր «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդում» խորագրով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում:

 

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանը, դատավորներ, Եվրոպայի խորհրդի փորձագետ Եղիշե Կիրակոսյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Աիդա Ավանեսյանը, արբիտրներ, փաստաբաններ, այլք:

 

Եվրոպայի խորհրդի փորձագետները ներկայացրին իրենց կողմից մշակված Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի զարգացման վերաբերյալ հայեցակարգը, որում քննարկվում էր արբիտրաժի ոլորտում Անգլիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի փորձը: Արբիտրաժի ինստիտուտի զարգացման վերաբերյալ ներկայացված հայեցակարգով առաջարկվում է ստեղծել Արբիտրների միություն կամ ասոցացիա, որը կգործի կամավորության սկզբունքով: Ենթադրվում է, որ վերոնշյալ միությունը կիրականացնի արբիտրների կամավոր վկայագրում, ինչպես նաև վերահսկողություն՝ արբիտրների վարվելակերպի կանոնները պահպանելու նպատակով:  

 

Ամբողջական հոդվածը՝ Կլոր սեղան-քննարկում՝ Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի զարգացման հեռանկարների վերաբերյալ @ ՀՀ ԱՆ վեբկայք

Ամբողջական հոդվածը՝ Դիլիջանում քննարկել են ՀՀ-ում արբիտրաժի ինստիտուտի զարգացման հեռանկարները @ News.am

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21