Արամ Օրբելյան. «Նոր կարգավորումներ հաշտարարների ինստիտուտի և արբիտրաժի վերաբերյալ» (զրույց Իրավաբան.net-ի հետ)

«Արբիտրաժն ունի մի շարք պլյուսներ. առաջինը վեճերի լուծման արագությունն է, քանի որ որպես կանոն անհարկի ձգձգումներ տեղի չեն ունենում, և երկրորդը մասնագիտացումն է, քանի որ արբիտրին նշանակելիս որպես կանոն հաշվի է առնվում համապատասխան մասնագիտացումը», _ Արամ Օրբելյան

Արբիտրաժի՝ մասնավոր հաշտարար դատարանը մեր իրականությունում ներդրվեց 2006 թվականից՝ Առևտրային արբիտրաժի մասին օրենքի ընդունմամբ: Սակայն առևտրային արբտրաժի զարգացաման տեմպերը մասնագետներին չեն գոհացնում: Նրանք առաջարկում են օրենսդարական փոփոխություններ կատարել, ինչպես նաև բարձրացնել իրազեկության մակարդակը այս համակարգի վերաբերյալ:

 

Ներկայումս Արդարադատության նախարարության հետ աշխատանքներ են տարվում ապահովելու արբիտրաժի արդյունավետ գործունեության իրավական դաշտը: 

 

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ, փաստաբան, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Արամ Օրբելյանի խոսքով վերջին տարիներին ծագող ամենամեծ խնդիրն այն էր, որ պայմանագրերի անվավերության հարցեր կարող էր քննել միայն դատարանը:

 

«Սա բերում է լուրջ խնդիրների, քանի որ արբիտրաժը պրակտիկորեն սահմանափակվում է վճիռ կայացնելով, իսկ եթե վեճի ընթացքում պայմանագրի անվավերության պահանջ է առաջանում, վեճն ավտոմատ դուրս է գալիս արբիտրաժի իրավասությունից: Սա Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունն է եղել գործող օրենսդրության վերաբերյալ: Համապատասխան փոփոխությունները հնարավորություն կտան արագացնել պրոցեսը:

 

Արբիտրաժն ունի մի շարք պլյուսներ.

Առաջինը վեճերի լուծման արագությունն է, քանի որ որպես կանոն գործը մեկ ատյանով է ավարտվում և որպես կանոն անհարկի ձգձգումներ տեղի չեն ունենում:
Երկրորդը մասնագիտացումն է: Կողմերը հնարավորություն ունեն ընտրելու արբիտրին, կամ եթե արբիտր չեն ընտրում, կարող են դիմել արբիտրաժային կենտրոնին, կամ ինչ-որ կանոններով նշանակվում է արբիտր (որպես կանոն, արբիտրի նշանակման ժամանակ հաշվի է առնվում համապատասխան մասնագիտացումը): Սա հնարավորություն է տալիս շատ բարդ սպացիֆիկ հարցերը լուծել մասնագետի միջոցով»:

 

Շուտով վեճ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան դատարանի փոխարեն դիմել հաշտարարին, նստել մեկ սեղանի շուրջ և փորձել հաշտության եզրեր գտնել: Հաշտարարի ինստիտուտի վերաբերյալ օրինագիծն արդեն ստորագրվել է նախագահի կողմից և ամիսներ անց ուժի մեջ կմտնի:

 

Տեսանյութը՝ «Նոր կարգավորումներ հաշտարարների ինստիտուտի և արբիտրաժի վերաբերյալ» © Իրավաբան.net, 2:05 - 3:45

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21