Քրեական իրավունքի դատախաղ Արարատի մարզում Ժաննա Սիմոնյանի հետ

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան և գործընկեր փաստաբան Ժաննա Սիմոնյանի ղեկավարությամբ մարզված Արտաշատի ավագ դպրոցի թիմը դատախաղում զբաղեցրեց առաջին տեղը:

2015 թվականի հունիսի 27-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքումԱրարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում անցկացվեց քրեական իրավունքի դատախաղորտեղ միմյանց հետ մրցեցին Արտաշատ և Մասիս քաղաքների ավագ դպրոցների սովորողների թիմերը:

 

Համաձայն դատարանի անդամների նշանակված գնահատականների՝ դատախաղում առաջին տեղ զբաղեցրեց Արտաշատի ավագ դպրոցի թիմը, որը մարզվել էր «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան և գործընկեր փաստաբան Ժաննա Սիմոնյանի ղեկավարությամբ: Հաղթող թիմը սույն թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ Վճռաբեկ դատարանում կիսաեզրափակիչում կհանդիպի դատախաղի հետագա փուլերի հաղթող թիմերից մեկի հետ:

 

Ըստ թիմերի անդամներիդատախաղում մասնակցությունը նրանց հնարավորություն տվեց ձեռք բերել գիտելիքներ և շփման փորձորը նրանք ոչ մի այլ տեղ չէին ստանաԻրենց հերթինկազմակերպիչները և դատարանի անդամները տպավորված էին այն փաստովոր աշակերտները պարապմունքների կարճ ժամանակահատվածում /մոտ 3 շաբաթհասցրել էին ընկալել բարդ իրավաբանական նյութը և կարողացան այն հստակ ներկայացնել:

 

Միջոցառումը նախաձեռնել էր «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբԴատախաղը վարում էին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ ՄխիթարյանըՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահի ավագ օգնական Անի Դանիելյանը և փաստաբան Կարեն ԿարապետյանըԴատախաղն ընթանում էր «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետների կողմից նախապես մշակված քրեական գործի փաստական հանգամանքների շուրջ: 

 

Օրիգինալ հրապարակումը @ National Center for Legal Researches ֆեյսբուքյան էջ

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21