Ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը հայտարարում է մրցույթ
02/11/2016
Ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը հայտարարում է Օրենսդրական ոլորտի մասնագետների (PFP) 2017 թ. գարնան ծրագրի մրցույթը, որը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը:
PFP ծրագրի մասնակիցները հինգից վեց շաբաթյա վերապատրաստում են անցնում Միացյալ Նահանգների պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում, ինչպես նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում:
Դիմորդները պետք է տիրապետեն անգլերեն լեզվին, ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ և դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան:
Ծրագրի օնլայն հայտը կարելի է ներկայացնել մինչև 2016թ.նոյեմբերի 15-ը: Մանրամասներին կարող եք տեղեկանալ կայքից` http://americancouncils.am/am/category/programs/professional-fellows-program-pfp/ կամ Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակից [email protected] Հարցերի դեպքում խնդրում եմ զանգահարել 56-00-45 հեռախոսահամարով: