«Փատաբանական զույգ» անվանակարգում պատվոգրերի են արժանացել Սիլվա Ասատրյանը և Աշոտ Խլոյանը

Ամանորին ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատը խրախուսական պատվոգրեր է շնորհել մասնագիտական համայնքի ներկայացուցիչներին:

 

2016 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպել էր տոնական միջոցառում: Միջոցառման պաշտոնական մասում պալատի նախագահ Արա Զոհրաբյանը  փաստաբաններին շնորհել է  խրախուսական պատվոգրեր:

 

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փաստաբանական զույգ» անվանակարգում պատվոգրի են արժանացել «Կոնցեռն Դիալոգ» ընկերության փաստաբան Սիլվա Ասատրյանը և Աշոտ Խլոյանը: Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին այդ պատվաբեր անվանակարգում  գնահատանքի արժանանալու համար և մաղթում հետագա արգասաբեր աշխատանք:

 

Միջոցառման ընթացքում պատվոգրեր շնորհվեցին «Փաստաբանական երկարամյա գործունեություն», «2016 թվականի ապրիլին Արցախի քառօրյա պատերազմով պայմանավորված պաշտպանական գործողություններին կամավորության սկզբունքով մասնակցություն», «Գիտության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդ», «Մարզերում ակտիվ մասնագիտական գործունեություն», «Փաստաբանական զույգ» անվանակարգերում ընդհանուր առմամբ 56 փաստաբանի և 18 փաստաբան ամուսնական զույգի:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21