ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրությունները կկայանան 2017 թվականի փետրվարի 11-ին

Հունվարի 26-ին Խորհրդի անդամների 12 թեկնածուներ «Պոստ սկրիպտում» ակումբում հայտարարեցին, որ նախընտրական քարոզչությունը կանցկացնեն միասին՝ դաշինքով:

 

Յուրաքանչյուր ընտրող կարող է իր ձայնը տալ առավելագույնը խորհրդի անդամի 12 թեկնածուների: Խորհրդի անդամի թեկնածու Սիմոն Բաբայանն իր խոսքում նշեց, որ բոլոր թեկնածուները համախմբվել են մի քանի գաղափարների շուրջ, որոնցից նա առանձնացրեց փաստաբանական համայնքի միասնականությունը, հանրային պաշտպանի գրասենյակի զարգացման գործընթացին աջակցումը և կառավարման համակարգի թափանցիկության ապահովումը: «Որոշակի գաղափարների շուրջ ունենալով նույնական կարծիքներ՝ որոշել ենք հանդես գալ միասնական թիմով», – նշեց նա: Խորհրդի անդամի թեկնածու, «Կոնցեռն Դիալոգ ընկերության» տնօրեն Սեդրակ Ասատրյանն էլ ասաց, որ փաստաբանների պալատը պետք է լինի ոչ թե յոլա գնալու, անդամավճարներ կրճատող ու դրանով գոյատևող, այլ ինստիտուցիոնալ զարգացում ապահովող կառույց: «Երկաթե վարագույրներից դուրս ենք եկել, մեր առջեւ աշխարհը բաց է: Մեր երիտասարդ մասնագետները նպատակադրվել են դերակատարություն ունենալ համաշխարհային շուկայում՝ գտնվելով և մնալով Հայաստանում», - նշեց նա:

 

Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների 12 տեղի համար թեկնածություններ է ներկայացրել 39 թեկնածու:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21