«Կոնցեռն Դիալոգ» ընկերության ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը խոսել է բիզնես ռեգիստրի նոր էլեկտրոնային համակարգի մասին

«Կոնցեռն Դիալոգ» ընկերության ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը «Իրավական շաբաթ» ծրագրում անդրադարձել է նոր համակարգի՝ բիզնես ռեգիստրի ներդրման ծրագրին, որի նպատակն է լինելու բիզնեսների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրումը։ Մասնավորապես, պարոն Օրբելյանը կարևորել և դրական է գնահատել թվայնացման գործընթացը ու թվայնացված արխիվի ստեղծումը։ Ըստ նրա՝ թվայնացումը կլուծի փաստաթղթերի պահպանման և անվտանգության հետ կապված խնդիրները ու թույլ կտա վերջնականապես շտկել բազան։

Միևնույն ժամանակ, պարոն Օրբելյանը հավելել է, որ առհասարակ ճիշտ կլիներ ստեղծել իրավաբանական անձանց միասնական համակարգ, ինչը կհեշտացներ գործընթացը ու թույլ կտար մեկ տեղում կենտրոնացնել բոլոր իրավաբանական անձանց տվյալները։

Ըստ պարոն Օրբելյանի՝ նախընտրելի կլիներ սակայն, որ ապահովված իրավունքների համակարգը 2022 թվականի փոխարեն նախատեսվեր 2017–2018 թվականների գործողությունների շարքում։ Պարոն Օրբելյանը նաև անդրադարձել է ռեգիստրի համակարգում նախատեսված այլ բարեփոխումների խնդիրներին, այդ թվում՝ ապահովված իրավունքի հետ կապված բարեփոխումների ժամկետներին։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=RvWhUShysGw&feature=youtu.be&t=6m6s

 

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21