Արամ Օրբելյանը խոսել է երաշխավորության ինստիտուտի մասին

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Դիտակետում» հաղորդաշարի «Ակամա վարկառուներ» խորագրով թողարկման ընթացքում «Կոնցեռն Դիալոգ» ընկերության ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը խոսել է երաշխավորության ինստիտուտի մասին։ Նա մասնավորապես նշել է, որ երաշխավորության ամբողջ իմաստը նրանում է, որ որպես երաշխավոր հանդես եկող անձը վարկառուի չվճարված պարտքի համար պատասխանատու դառնա իր գույքով։ Արամ Օրբելյանի խոսքով՝ երաշխավորության ինստիտուտը անձնավորված է, և երաշխավորի համար խնդիրը ծագում է այն պահին, երբ պարտապանը չի կարողանում վճարել իր պարտքը, որի հետևանքով երաշխավորը ինքը դառնում է պարտապան։ «Չպետք է ամաչել չստորագրել երաշխավորության պայմանագիրը, եթե գտնում եք, որ վարկառուն ի վիճակի չի լինելու վճարել իր պարտքը», - իր խոսքում նշել է Արամ Օրբելյանը։ Մանրամասները՝ տեսանյութում. 

https://www.youtube.com/watch?v=AQtcruhvAec.

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21