«Իրավաբանական Կլինիկա»

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ համատեղ կազմակերպում է աշխատանքային իրավունքի ոլորտին առնչվող դասընթացներ՝ «Իրավաբանական կլինիկա» ծրագրի շրջանակներում:

 

Ծրագիրը տևելու է երկու ամիս (հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը): Դասընթացը բաղկացած է 12 դասից, յուրաքանչյուր ամիս՝ 6 դաս, յուրաքանչյուր շաբաթ՝ 1 կամ 2 դաս: Դասերն անցկացվելու են երեկոյան ժամերին (18:00-20:00 կամ 18:30-20:30):

 

Դացընթացին կարող են մասնակցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի այն ուսանողները, որոնք անցել են «Աշխատանքային իրավունք» դասընթացը: Մասնակցության տեղերը սահմանափակ են (մրցույթային կարգով ընտրված մինչև 10 ուսանող):

 

Դասընթացին մասնակցելու ցանկություն ունեցող ուսանողները կարող են դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով՝ 10-15 տողի սահմաններում հիմնավորելով իրենց հետաքրքրվածությունը աշխատանքային իրավունքի բնագավառով և նշելով աշխատանքային իրավունքի ոլորտում իրենց արձանագրած գործնական և ակադեմիական հաջողությունները (եթե այդպիսիք առկա են):

 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2017թ. սեպտեմբերի 22-ը (ներառյալ): 


Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողներին կշնորհվեն համապատասխան հավաստագրեր:

 

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21