«Կոնցեռն Դիալոգ» ընկերությունը ներկայացված է Expatfinder միջազգային հարթակում
19/12/2016
«Կոնցերն Դիալոգ» ընկերության ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը Expatfinder (www.expatfinder.com) կայքում ներկայացված է որպես ոլորտի հայաստանյան փորձագետ: Կայքի այցելուները կարող են Արամ Օրբելյանին հարցեր ուղղել Հայաստանում գործարար ոլորտի իրավական առանձնահատկությունների վերաբերյալ:
Տարբեր երկրներից Հայաստանում բիզնես նպատակներով հաստատվել ցանկացող գործարարներն այսուհետև հնարավորություն ունեն Expatfinder կայքի միջոցով Արամ Օրբելյանին հարցեր ուղղելու հայաստանյան ներդրումային օրենսդրության, կորպորատիվ իրավական նորմերի և առհասարակ իրենց բիզնես գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու հետ կապված ցանկացած իրավական հարց: Օգտատերերը կարող են հայաստանյան փորձագետին ուղղել նաև հարցեր՝ կապված Հայաստանում հաստատվելու իրավական այլ հայեցակետերի հետ:
Նշենք, որ Expatfinder կայքը ստեղծվել է 2007 թվականին Սինգապուրում և առավել հայտնի է դարձել 2014թ.-ին, երբ բացել է իր գրասենյակները Վիետնամում և Ֆիլիպիններում: Բիզնես ոլորտում գլոբալ շարժունակությունն ակտիվացնելու նպատակով ստեղծված այս ընկերությունն ավելի դյուրին է դարձնում բիզնեսի, աշխատանքի, ուսման կամ այլ նպատակներով արտասահմանում հաստատվել ցանկացող անձանց տեղափոխությունն իրենց երկրից արտերկիր: Այստեղ ներկայացված է բազմակողմանի տեղեկատվություն անշարժ գույքի ձեռքբերման կամ վարձակալման, բժշկական, ապահովագրական, իրավաբանական և այլ ծառայությունների վերաբերյալ:
Արամ Օրբելյանի էջը Expatfinder կայքում՝ http://www.expatfinder.com/expat-guides/expert/question/what-are-the-best-corporate-law-firms-for-foreign-businesses-in-your-city-aram-orbelyan/524