«Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերության ավագ գործընկեր Արամ Օրբելյանը խոսել է «Դիտակետում» հաղորդաշարում

Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Դիտակետում» հաղորդաշարի «Ազատ մրցակցություն, թե կամայական տուգանք» թողարկմանը «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերության ավագ գործընկեր Արամ Օրբելյանը փորձագիտական կարծիք է հայտնել ս.թ. նոյեմբերի 16-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՀ) կողմից «Երևան Գարեջուր» ՓԲԸ 110 մլն դրամով տուգանելու որոշման վերաբերյալ:

 

Պարոն Օրբելյանը նշել է, որ որոշման հիմքերը հստակ չեն, որովհետև ակնհայտորեն խոսք չի գնում ո՛չ անբարեխիղճ մրցակցության, ո՛չ էլ գարեջրի շուկայում կարտելային համաձայնության դեպքերի մասին: «Այսօր քիչ թվով տնտեսվարողներ գիտեն հանձնաժողովի գոյության մասին, ուստի նաև տեղյակ չեն, որ կարող են օգտվել հանձնաժողովի հնարավորություններից, եթե իրենք տուժել են հակամրցակցային գործընթացներից: Այսինքն՝ բոլորը դիտում են հանձնաժողովը ոչ թե որպես գործընկեր, այլ տեսչության կարգավիճակով»,- ընդգծել է Արամ Օրբելյանը:

 

Նա հիշեցրել է, որ ՏՄՊՀ հիմնական նպատակը մրցակցային շուկայի գոյության համար բարենպաստ նախադրյալների ստեղծումն է և տնտեսական պաշտպանության գործընթացների խթանումը:

 

Ռեպորտաժի ամբողջական տարբերակը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=gv5kLktrut8

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21