«Կոնցեռն Դիալոգ» ընկերությունը «Chambers Global» ուղեցույցում շարունակում է զբաղեցնել բարձր վարկանիշային հորիզոնական
28/03/2017
2017 թվականին «Chambers Global» ուղեցույցում «Կոնցեռն Դիալոգ» ընկերությունը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ անցյալ տարվա տվյալի համեմատ մեկ հորիզոնականով բարելավելով դիրքերը։
«Chambers Global»-ի աղբյուրների բնորոշմամբ ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը գնահատված և հմուտ իրավաբան է, փորձառու փաստաբան, որը հաճախորդների համար խորհրդակցություն է իրականացնում առևտրային գործերի և վեճերի ոլորտում։ Ըստ ուղեցույցի, նա բավականին արագ է գործում՝ իրականացնելով գիտելիքահենք իրավաբանական խորհրդատվություն։
Ըստ «Chambers Global»-ի, «Կոնցեռն Դիալոգ» ընկերության ավագ գործընկեր Արամ Օրբելյանը գնահատվում է վեճերի լուծման գործում իր ցուցաբերած հիմնավոր մասնագիտական գիտելիքների և հմտությունների, միևնույն ժամանակ՝ հաճախորդամետ մոտեցման համար։
Մանրամասները՝ հետևյալ հղումով
http://www.chambersandpartners.com/20/852/editorial/2/1