Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը ներառվել է Chambers Global 2017-ի երկրորդ վարկանիշային խմբում

Chambers & Partners կազմակերպության նախորդ տարվա գնահատմամբ  Կոնցեռն Դիալոգը երրորդ խմբում էր։ 2017-ին  փաստաբանական գրասենյակը, վարկանիշային ցուցակում երկրորդ խմբում ընդգրկվելով, վերահաստատում է Chambers & Partners-ի գնահատականներն առ այն, որ Կոնցեռն Դիալոգը հայկական շուկայում  շարունակում է պահպանել իր  կայուն դիրքը՝ սպասարկելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ասպարեզում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Այս տարի ևս վարկանիշային գնահատականի են արժանացել ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը և ավագ գործընկեր Արամ Օրբելյանը։ Chambers Global-ի աղբյուրները փաստում են, որ ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը բարձր վարկանիշ ունեցող հմուտ իրավաբան է, փորձառու փաստաբան, որը իրավաբանական խորհրդատվություն է մատուցում ոչ միայն խրթին դատական գործերի հանգուցալուծման, այլ նաև՝ նոր ձեռնարկություններ ստեղծելու, համագործակցության բարդ պայմանագրեր կազմելու հարցերում։ Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր Արամ Օրբելյանը, Chambers Global-ի գնահատմամբ, արբիտրաժի և աշխատանքային վեճերի լուծման գիտակ է, որը տրամադրում է բարձրակարգ խորհրդատվություն և առաջարկում գերարդյունավետ լուծումներ: Օրբելյանը հաճախ է հանդես գալիս էներգետիկայի և հանքարդյունաբերության նախագծերի մասին հրապարակումներով և տրամադրում է նշված ոլորտին վերաբերող իրավաբանական խորհրդատվություն։

 

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21