Արթուր Հովհաննիսյանը մասնակցել է «Հարստություն և ներդրում զարգացող շուկաներում» միջազգային աշխատաժողովին
19/10/2019
Հոկտեմբերի 18֊ին Բրյուսելում տեղի ունեցավ «Հարստություն և ներդրում զարգացող շուկաներում» միջազգային աշխատաժողովը, որին մասնակցել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերության խորհրդատու գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը: Աշխատաժողովը նախաձեռնել էր Իսլամական շուկաների խորհրդատուներ (ISFIN) միջազգային կազմակերպությունը, որի հետ Կոնցեռն Դիալոգի համագործակցությունը շուրջ երկու տարի առաջ է սկսվել:
Իսլամական շուկաների խորհրդատուներ կազմակերպությունը (ISFIN) աշխարհում համբավ ունեցող եւ տարածված հարթակ է այն ընկերությունների համար, որոնք մասնագիտացած են իսլամական աշխարհից եւ դեպի իսլամական աշխարհ ներդրումներ ապահովելու հարցում։
«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 1998 թվականին, ներկայում, գործում է փաստաբան Սեդրակ Ասատրյանի ղեկավարությամբ: Ընկերությունը բարձրորակ իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի տարբեր ոլորտներում, հայաստանյան իրավական դաշտում ամենագնահատված իրավաբանական ընկերություններից է: