Կոնցեռն Դիալոգի փաստաբաններն իրազեկում են պետական գնումների հետ կապված վեճերի քննության նոր կարգի վերաբերյալ

Բիզնեսին աջակցելու նպատակով Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան, փաստաբան Սոֆյա Խառատյանը և իրավաբան, փաստաբան Լիլիթ Թադևոսյանը պատրաստել են համատեղ իրազեկում պետական գնումների հետ կապված վեճերի քննության նոր կարգի վերաբերյալ։

Մասնավորապես, 2022 թվականի հունիսի 1-ից, ի թիվս այլ փոփոխությունների, ուժի մեջ են մտնում կարգավորումներ, որոնց համաձայն՝ պետական գնումների հետ կապված վեճերը քննելու են դատարանները, այլ ոչ թե գնումների հետ կապված բողոքներ քննող անձը։

Փաստաբանները մանրամասն անդրադարձել են ոլորտը կարգավորող իրավական ակտերում կատարված լրացումներին ու փոփոխություններին, որոնք վերաբերում են նաև գնումների հետ կապված վեճերով գործերի քննության ընդդատությանը, քննության հատուկ ժամկետներին և կարգին, ծանուցման կարգին, ապացույցներ ներկայացնելու և ապացուցման պարտականությունը բաշխելու կարգին և այլն:

Մանրամասները բլոգում https://bit.ly/3zCJgaq 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21