Միջազգային համաժողով «Մեդիացիայի զարգացումը Հայաստանում. օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումը» թեմայով

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը նշեց, որ ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ միջոցառումների ծրագրում նույնպես որոշակի նշանակություն է տրվել վեճերի այլընտրանքային լուծման ձևերին, մասնավորապես՝ մեդիացիային:
2012թ. դեկտեմբերի 5-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը և ավագ իրավաբաններ Գևորգ Հակոբյանն ու Սուրեն Գոմցյանը մասնակցեցին «Մեդիացիայի զարգացումը Հայաստանում. օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումը» թեմայով միջազգային համաժողովին: Համաժողովը կազմակերպել էին ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը և Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակը ՀՀ  արդարադատության նախարարության աջակցությամբ և «Աջակցություն Հայաստանում արդարադատության մատչելիությանը» համատեղ ծրագրի շրջանակներում:
 

Համաժողովի ընթացքում քննարկվեցին  հետևյալ հարցերը.

  • մեդիացիայի օրենսդրական և կիրառական խնդիրները ՀՀ-ում,
  • «Մեդիացիայի մասին» օրենքի նախագծի և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխությունների ներկայացումը և քննարկումը,
  • մեդիացիայի վերաբերյալ միջազգային փորձի ներկայացումը
 
«Կոնցեռն-Դիալոգի» նախկին փոխտնօրեն, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ միջոցառումների ծրագրում նույնպես որոշակի նշանակություն է տրվել վեճերի այլընտրանքային լուծման ձևերին, մասնավորապես՝ մեդիացիային: «Սա դատական իշխանության բեռնաթափման ուղղված գործողություններից մեկն է, սրան զուգահեռ պետք է զարգանան այլընտրանքային  վեճերի լուծման այլ մեթոդներ, ինչը կհանգեցնի  վեճերի արդյունավետ լուծման, ռեսուրսների խնայողության»- ասաց արդարադատության փոխնախարարը:
 
 
 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21