Կոնցեռն Դիալոգի ավագ իրավաբան, փաստաբան Աշոտ Պողոսյանը դասախոսել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ԼՈՒՅՍ հիմնադրամի համագործակցությամբ կազմակերպված ամառային դպրոցում

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան, փաստաբան, Բոննի համալսարանի (Գերմանիա) դոկտորանտ Աշոտ Պողոսյանը դասախոսել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ԼՈՒՅՍ հիմնադրամի համագործակցությամբ օգոստոսի 25-26-ը կազմակերպված ամառային դպրոցում:

Հայաստանյան տարբեր համալսարանների իրավագիտության ֆակուլտետների ուսանողների համար նախատեսված ամառային դպրոցը նվիրված է եղել մարդու հիմնական իրավունքներին:

Աշոտ Պողոսյանը ամառային դպրոցի առաջին օրը մասնակիցներին ներկայացրել է «Հիմնական իրավունքի հասկացությունը» ու «Հիմնական իրավունքները՝ որպես սուբյեկտիվ հանրային իրավունքներ» թեմաները, երկրորդ օրը՝ «Հիմնական իրավունքների գործառույթները» թեման:

Մասնավորապես, նա ունկնդիրներին ներկայացրել է հիմնական իրավունքի դրույթի և հիմնական իրավունքների տարանջատման անհրաժեշտությունը, հիմնական իրավունքի պոզիտիվ իրավական հիմքն ու նորմատիվությունը, հիմնական իրավունքները հարգելու ու պաշտպանելու պարտականությունները՝ իրավահամեմատական անցկացնելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական իրավունքի հետ։

Թեմաների վերաբերյալ տեղի են ունեցել նաև գործնական աշխատանքներ, որի ժամանակ ունկնդիրներին տրվել են պրակտիկ խնդիրներ և առաջադրանք՝ յուրացրած տեսական ու դոգմատիկ մոտեցումների հիման վրա լուծելու դրանք։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21