TAGLaw միջազգային իրավական դաշինքը 11-րդ անգամ արժանացել է «Էլիտար» կոչմանը Chambers & Partners կազմակերպության կողմից

Անկախ իրավաբանական ընկերությունների TAGLaw® դաշինքը, որին անդամակցում է Կոնցեռն Դիալոգը, Chambers & Partners կազմակերպության կողմից 11-րդ անգամ արժանացել է «Էլիտար» գլոբալ իրավաբանական դաշինքի կոչմանը՝ իրավական ցանցերին և դաշինքներին շնորհվող ամենաբարձր վարկանիշին։

Chambers & Partners կազմակերպությունը սկսել է իրավաբանական ցանցերի և դաշինքների վարկանիշավորումը 2013թ-ից: «Էլիտար» կարգավիճակի համար ցանցեր և դաշինքներ ընտրելիս Chambers & Partners կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում անդամ իրավաբանական ընկերությունների կողմից մատուցված ծառայությունների որակին, նրանց համաշխարհային հասանելիությանը և այն արժեքների պահպանմանը, որոնք դաշինքը փոխանցել է իր անդամ ընկերություններին:

Կոնցեռն Դիալոգը տարածաշրջանում առաջին և միակ փաստաբանական գրասենյակն է, որն անդամակցում է TAGLaw-ին: Ընկերությունը ցանցին միացել է 2009թ-ին։ Անդամակցությունն այս ցանցին և ակտիվ մասնակցությունը նրանց կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառումներին հնարավորություն են տալիս ընկերություններին անձամբ ճանաչել հայտնի փաստաբանների և հարկային փորձագետների ամբողջ աշխարհից։ Այդ ծանոթությունների ու կապերի շնորհիվ ընկերություններն օգտվում են միմյանց ծառայություններից ավելի մեծ փոխադարձ վստահությամբ և համագործակցության ավելի բարձր մակարդակով: Նախկինում Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն օգտագործելով ցանցի և անդամների հնարավորությունները՝ ծառայություններ է մատուցել իր հայ հաճախորդներին Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում, Կիպրոսում, Դանիայում, ԱՄՆ մի շարք նահանգներում, Բուլղարիայում և Էստոնիայում (ինչպես գործարքների, այնպես էլ դատավարությունների ոլորտներում) և շարունակում է ընդլայնել իր արտերկրյա ծառայությունների աշխարհագրական շրջանակը։

Մանրամասները՝ https://bit.ly/4a9tVxa

TAG Alliances®-ի մասին

TAG Alliances-ը բաղկացած է երեք ստորաբաժանումներից՝ TAGLaw®, TIAG® (միջազգային հաշվապահական խումբ) և TAG-SP®:

TAGLaw-ն ունի համաշխարհային տարածում 90-ից ավելի երկրներում՝ ընդգրկելով ավելի քան 160 առաջատար ընկերություններ, որոնք իրավաբանական ծառայություններ են մատուցում սկսած «Fortune 5000» ընկերությունից և առաջատար ՓՄՁ-ներից մինչև ակտիվ գործունեություն ծավալող անհատներ: TAGLaw-ի անդամներից ավելի քան 100-ը ստացել են անհատական վարկանիշներ և մրցանակներ Chambers & Partners կազմակերպության կողմից: Ունենալով մեծ փորձառություն տասնյակ ոլորտներում և բազմաթիվ ոլորտային սեկտորներում՝ TAGLaw-ն իր անդամների հաճախորդներին առաջարկում է  լայն հնարավորություններ։

Այս կարողությունն ընդլայնվում է իր քույր դաշինքների հաշվապահական ընկերությունների (TIAG®) և ռազմավարական գործընկերների (TAG-SP®) հետ TAGLaw-ի եզակի հարաբերությունների շնորհիվ, որոնք ապահովում են բացառիկ բազմամասնագիտական ծառայություններ և մրցակցային առավելություն աշխարհագրական սահմանները հատող ձեռնարկություններին: TIAG-ն ավելի քան 115 անկախ հաշվապահական ընկերությունների միջազգային դաշինք է: «TAG-SP»-ն ռազմավարական բիզնես գործընկերների փոխլրացնող միավորում է:

TAG Alliances-ն անփոփոխ կերպով համարվում է հաշվապահական և իրավաբանական ընկերությունների աշխարհի լավագույն 10 դաշինքներից մեկը: Դաշինքի անդամները տրամադրում են իրավական, հաշվապահական, ֆինանսական և բիզնեսի աջակցության ծառայություններ ամբողջ աշխարհում՝ սպասարկելով տասնյակ հազարավոր հաճախորդների արդյունաբերության և առևտրի բոլոր ոլորտներից: Նրանք ունեն մոտ 17000 մասնագետներ 290 անդամ ընկերություններում և ավելի քան 750 գրասենյակներ 105 երկրներում։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21