Արթուր Հովհաննիսյան «Ունենք լեգիտիմ Սահմանադրական դատարան, ՍԴ-ում բոլոր թափուր հաստիքները համալրված են, և այն ի զորու է և լիազորված է քննելու ցանկացած գործ».

Արթուր Հովհաննիսյան «Ունենք լեգիտիմ Սահմանադրական դատարան, ՍԴ-ում բոլոր թափուր հաստիքները համալրված են, և այն ի զորու է և լիազորված է քննելու ցանկացած գործ».

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության խորհրդատու-գործընկեր Արթուր Հովհաննիսյանը՝ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրավական խառնաշփոթի վերաբերյալ հարցազրույց է տվել 168.am կայքին։

Մենք ունենք մի ՍԴ, որը բոլոր սահմանադրությունների փոփոխությունների օրոք նույն մարմինն է և իրականացնում է սահմանադրական արդարադատություն։ Արդարադատություն իրականացնելիս որոշումներ են կայացնում Սահմանադրական դատարանի անդամները, որոնք հիմա արդեն կոչվում են ՍԴ դատավորներ նոր Սահմանադրության շրջանակներում։ Եվ, երբ մենք ասում ենք՝ «ՍԴ անդամը շարունակում է պաշտոնավարել», նշանակում է՝ նա շարունակում է իրականացնել սահմանադրական արդարադատություն, այնպես, ինչպես նոր սահմանադրությամբ՝ ՍԴ դատավորը։

Եվ այստեղ միանշանակ է, որ ՍԴ դատավորը և ՍԴ անդամները նույն կարգավիճակն ունեն։ Աշխատավարձը նույնն է, սոցիալական երաշխիքները նույնն են, իրավունք-պարտականությունները, պատասխանատվությունը նույնն են։ Եթե մենք առանձնացնենք, նշանակում է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ՍԴ դատավորի կարգապահական պատասխանատվության հարցերը վերաբերում են միայն ՍԴ դատավորի՞ն։

Այսինքն՝ եթե վարքագծի կանոնների խախտում արեց դատավորը կամ ՍԴ անդամը, ի՞նչ է, անդամին չենք պատժում, բայց դատավորին պատժո՞ւմ ենք։ Ինձ թվում է՝ դա ծայրահեղ մեկնաբանություն է, և եթե մենք պետք է տարանջատենք ու տարբեր կարգավիճակներ տանք ՍԴ անդամին և ՍԴ դատավորին, ես մի օրինակ բերեմ։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածը կարգավորում է ՍԴ դատավորի թափուր տեղը համալրելու հարցը։ Այն ասում է. «ՍԴ դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցնելու դեպքում թափուր տեղում նոր դատավորի ընտրությունը անցկացվում է….»։

Հիմա ի՞նչ է նշանակում, եթե ՍԴ դատավորը չի ազատվում, կամ նրա լիազորությունները չեն դադարեցվում, այլ ՍԴ անդամինը, օրինակ, թոշակի անցնելու կապակցությամբ, ի՞նչ է, պիտի ասենք, որ չկա՞ ՍԴ դատավորի թափուր տեղի հաստիք։ Եթե չկա, նշանակում է՝ չէր եղել նաև նախորդիվ։ Հետևաբար՝ ՍԴ դատավորի վերջին ընտրությունները, փաստորեն, չպե՞տք է անեին։ Սա, կրկնում եմ, շատ ծայրահեղ մեկնաբանություն է, և մենք թակարդն ենք ընկնելու։

Հարցազրույցի շարունակությունը 168.am  կայքում հետևյալ հղմամբ՝ 

https://168.am/2019/06/21/1139498.html?fbclid=IwAR37LCePevbj4R7bA_yJ7dQ97GwtCDjH6DfFe_MM_vPOZNwr0xelqLLwa-0

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21