Արթուր Հովհաննիսյանը մասնակցել է «Հարստություն և ներդրում զարգացող շուկաներում» միջազգային աշխատաժողովին

Հոկտեմբերի 18֊ին Բրյուսելում տեղի ունեցավ «Հարստություն և ներդրում զարգացող շուկաներում» միջազգային աշխատաժողովը, որին մասնակցել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերության խորհրդատու գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:  Աշխատաժողովը  նախաձեռնել էր Իսլամական շուկաների խորհրդատուներ (ISFIN) միջազգային կազմակերպությունը, որի հետ  Կոնցեռն Դիալոգի համագործակցությունը շուրջ երկու տարի առաջ է սկսվել:

Իսլամական շուկաների խորհրդատուներ կազմակերպությունը (ISFIN) աշխարհում համբավ ունեցող եւ տարածված հարթակ է այն ընկերությունների համար, որոնք մասնագիտացած են իսլամական աշխարհից եւ դեպի իսլամական աշխարհ ներդրումներ ապահովելու հարցում։

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 1998 թվականին, ներկայում, գործում է  փաստաբան Սեդրակ Ասատրյանի ղեկավարությամբ: Ընկերությունը բարձրորակ իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի տարբեր ոլորտներում, հայաստանյան իրավական դաշտում ամենագնահատված իրավաբանական ընկերություններից է:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21