Կոնցեռն Դիալոգը երրորդ տարին անընդմեջ The Legal 500 Europe, Middle East and Africa վարկանիշային աղյուսակի առաջատարներից է

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը՝ որպես պրոֆեսիոնալ և փորձառու թիմ, ինչպես նաև գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը, ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը, գործընկեր Նարինե Բեգլարյանը, խորհրդատու գործընկեր Արթուր Հովհաննիսյանը՝ որպես առաջատարներ, արժանացել են The Legal 500 Europe, Middle East and Africa 2020 թվականի վարկանիշավորման առաջին աստիճանի գնահատականին։

The Legal 500 Europe, Middle East and Africa անկախ ուղեցույցը, որն արդեն երեսուն տարուց ավելի վարկանիշավորում է աշխարհում ճանաչված կազմակերպությունների և իրավաբանների, Կոնցեռն Դիալոգի և բարձր վարկանիշային գնահատականի արժանացած փաստաբանների մասին մասնավորապես գրել է, որ թիմն ունի «գերազանց վերլուծական հմտություններ», որոնք դրսևորում է անշարժ գույքի, կորպորատիվ և առևտրային իրավունքի, վեճերի կարգավորման բնագավառներում, միաժամանակ ակտիվ գործունեություն է ծավալում անդրսահմանային դատական գործընթացներում և արբիտրաժներում:

Փորձառու թիմի գլխավոր անդամներն են Սեդրակ Ասատրյանը, ով մեծ հեղինակություն ունի որպես անշարժ գույքի ոլորտի գիտակ, Արամ Օրբելյանը, որը հայտնի է վեճերի կարգավորման ոլորտում և Հայաստանի կառավարությունը ներկայացնելու փորձ ունի ICSID արբիտրաժում, ինչպես նաև՝ կորպորատիվ օրենսդրության մասնագետ գործընկեր Նարինե Բեգլարյանը և խորհրդատու գործընկեր Արթուր Հովհաննիսյանը, որը վարչական իրավունքի վեճերի կարգավորման բարձրակարգ մասնագետ է։ Ընկերությունը արդյունավետ ռազմավարություն է մշակում յուրաքանչյուր գործի համար և այդ ռազմավարության համաձայն առաջ շարժվում։

The Legal 500-ը, 1987 թվականից, շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների գնահատում՝ հիմնվելով ամեն տարի թարմացվող հետազոտական ծրագրի վրա։ Վարկանիշավորման հիմքում հաճախորդների գնահատականներն են, ընկերությունների ներկայացրած աշխատանքները, մասնավոր պրակտիկա իրականացնող առաջատար իրավաբանների հետ հարցազրույցները և իրավաբանական ոլորտում գիտակ հետազոտողներից կազմված թիմի ուսումնասիրությունները։ The Legal 500-ը առաջարկում է տվյալ ոլորտի լավագույն մասնագետներին, այլ ոչ թե պարզապես գործընկերների ցուցակ։

Մանրամասները՝ հետևյալ հղմամբ՝

https://www.legal500.com/firms/17149-concern-dialog-law-firm/22877-yerevan-armenia/

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21