Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն առաջին գնահատականն է ստացել Clutch-ում
21/07/2021
Պայմանագրերի կնքման շուրջ բանակցությունները սովորական գործընթաց են գործարար միջավայրում: Նախքան համաձայնագիր կնքելը կարևոր է վերանայել պայմանագիրը և համոզվել, որ այն ձեռնտու է երկու կողմին էլ: Երբեմն պայմանագիրը կարող է փոքր-ինչ «անարդար» լինել մի կողմի հանդեպ. հենց այս դեպքում էլ իրավաբանական խորհրդատվության անհրաժեշտություն է ծագում: Առկա են պայմանագրերի շուրջ բանակցություններ վարելու մի շարք ռազմավարություններ, իսկ փորձառու փաստաբանական գրասենյակը գիտի՝ ինչ է պետք անել:
Պայմանագրային հարցերով իրավական աջակցության այլ կարևոր տարրեր են կողմերի համաձայնության ճշգրիտ ամրագրումը պայմանագրի տեքստում, ապահովումը, որ չքննարկված կարևոր հարցեր չմնան, ինչպես նաև ապահովումը, որ բացառվի թաքնված (անհայտ) հարկերի առկայությունը կամ հաճախորդի համար բացասական այլ իրավական հետևանքները:
Կոնցեռն Դիալոգի նպատակն է օրենքի շրջանակներում օգնել գործարարներին հասնել իրավունքների ամբողջական պաշտպանության: Մենք մատուցում ենք բարձրակարգ իրավաբանական ծառայություններ մեր հաճախորդներին` ապահովելով, որ նրանք ստանան այն, ինչը համապատասխանում է նրանց բիզնեսին: Սկսած կորպորատիվ, աշխատանքի և զբաղվածության իրավունքից մինչև անշարժ գույքի իրավունք` մեր փորձառու փաստաբանների թիմը կաջակցի ձեզ արդարադատության հաստատման ճանապարհին:
Մեր գործընկերներին իրենց իրավունքներն իրականացնելու և արդարադատության հասնելու հարցում աջակցություն ցուցաբերելու առաքելության շրջանակներում «Քյուբ» ՍՊԸ-ի կողմից արժանացել ենք մեր առաջին 5 աստղ գնահատականին Clutch-ում:
Clutch-ը B2B գնահատումների հարթակ է։ Այն օգնում է կապել ամբողջ աշխարհի ընկերություններին լուծումներ տրամադրողների հետ, որոնց կարիքն այդ ընկերություններն ունեն արդյունավետությունը բարելավելու և արտադրողականությունը բարձրացնելու համար: Clutch-ը կրճատում է շուկայի անկանոն ուսումնասիրությունների թիվը` հավաքելով հաճախորդների կարծիքները և վերլուծելով ոլորտում առկա տվյալները, զինելով գործարարներին գաղափարներով և վերլուծություններով, որոնք անհրաժեշտ են նրանց միավորվելու և մարտահրավերները վստահորեն հաղթահարելու համար:
Clutch-ի քույր կայքը` The Manifest-ը, բիզնես նորությունների և «ինչպես...» հարցերի տեղեկատվական հարթակ է, որտեղ այցելուներին հասանելի են կարևոր տեղեկություններ ծառայություններ մատուցողների վերաբերյալ: Սա արժեքավոր ռեսուրս է, որը թույլ է տալիս բիզնեսներին մտածված որոշումներ կայացնել` հիմնվելով ընկերության նշանակալից հաճախորդների գնահատականների և նախագծերի վրա:
«Քյուբ» ՍՊԸ-ն դիմել էր մեզ՝ ստանալու իրավաբանական աջակցություն մեկ այլ ընկերության հետ պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքում: Նրանց նախկին գլխավոր գործադիր տնօրենը մեր համագործակցության մանրամասները սիրով ներկայացրել է Clutch հարթակում (տե՛ս ամբողջական ակնարկը):
«Մենք ունեինք արտադրանք և առաջարկ էինք ստացել վաճառել այն մի ընկերության, ուստի մեզ անհրաժեշտ էր իրավաբանական աջակցություն: Ես դիմեցի Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակին, որպեսզի վերջինս օգներ մեզ սահուն պայմանագրային բանակցություններ անցկացնելու հարցում: Նրանք մեզ ներկայացրին բոլոր ռիսկերը, որոնք, հնարավոր է, նկատած չլինեինք»:
— Գարիկ Ավետիսյան, «Քյուբ» ՍՊԸ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն
Նախագիծը հաջողությամբ ավարտվել է։ Ուրախ ենք տեսնել, որ նրանք գոհ են արդյունքներից:
«Նրանք գերազանց աշխատեցին. շատ բանիմաց են և ցույց տվեցին մեզ բոլոր հնարավոր ռիսկերը»:
Իրավաբանական ցանկացած խորհրդի և խորհրդատվության համար խնդրում ենք կապ հաստատել մեր թիմի հետ՝ սեղմելով այստեղ: