Ի՞նչ պետք է իմանան օտարերկրյա ներդրողները Հայաստանի շինարարական ոլորտի իրավական կարգավորումներից. Կոնցեռն Դիալոգի թիմի հրապարակումը՝ Lexology Getting the Deal Through 2024-ում

Միջազգային վերլուծություններ և ուղեցույցներ հրապարակող Lexology Getting the Deal Through 2024-ում ներկայացվել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանի և իրավաբան, փաստաբան Կարեն Մարգարյանի համատեղ հրապարակումը Հայաստանի շինարարական ոլորտի իրավական կարգավորումների ու պրակտիկայի վերաբերյալ:

Շինարարությանը վերաբերող Lexology Getting the Deal Through-ի համեմատական նոր ուղեցույցն հնարավորություն է տալիս ուսումնասիրելու ևս 13 երկրներում ոլորտին առնչվող իրավակարգավորումները:

Կոնցեռն Դիալոգի թիմի անդամներն ուղեցույցում ներկայացրել են Հայաստանի շինարարության ոլորտում օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ առաջնային ինֆորմացիան, այդ թվում՝ լիցենզավորման պայմանները, պայմանագրային հարաբերությունները, աշխատանքային իրավունքի հետ կապված կարգավորումները, ինչպես նաև պետական կարիքների համար գնումներին մասնակցությանն առնչվող հարցերը:

Առանձին անդրադարձ է կատարվել նաև շինարարության ոլորտում վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներին և անդրսահմանային հարցերին, ինչպիսիք են հարկային և արժութային կարգավորումները:

 

Ծանուցում.

Lexology Getting the Deal Through-ն պարբերաբար հրապարակում է միջազգային փորձագիտական վերլուծություններ և զեկույցներ աշխարհի շուրջ 150 երկրների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ։

Lexology տեղեկատվական հարթակում միջազգային իրավաբանական հանրությանն են ներկայացվում ոլորտին առնչվող նորությունները, ինչպես նաև փորձագիտական  վերլուծություններ և ուսումնասիրություններ աշխարհի ավելի քան 900 առաջատար իրավաբանական ընկերություններից։

Հայաստանին վերաբերող ուղեցույցը հասանելի է այստեղ` https://dialog.am/storage/files/posts/posts_8717485222752_2024_Construction_-_Armenia.pdf

Ուղեցույցն ամբողջությամբ հրապարակվել է Lexology Getting the Deal Through հարթակում` https://bit.ly/3K9Bycl

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21