Հարկային օրենսդրությունն ու պրակտիկան Հայաստանում․ Կոնցեռն Դիալոգի թիմի հրապարակումը՝ Legal500-ի համեմատական ուղեցույցում

Հայաստանի հարկային ոլորտի օրենսդրական կարգավորումների ու պրակտիկայի վերաբերյալ Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանի և կրտսեր իրավաբան Սվետլանա Մկրտչյանի համատեղ հրապարակումը տեղ է գտել Legal500-ի համեմատական նոր ուղեցույցում։

Ուղեցույցում ներառված են Հայաստանում գործող հարկերի տեսակները, դրույթաչափերը, տրանսֆերային գնագոյացման կանոնները և այլն։ Հարկային ոլորտին վերաբերող նոր համեմատական ուղեցույցը հնարավորություն է տալիս մասնագետներին, բացի Հայաստանի փորձից, ուսումնասիրելու ավելի քան 35 իրավազորություններում ոլորտին առնչվող իրավակարգավորումները:

Ծանոթագրություն.

The Legal 500-ը հարթակ է, որը շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների և իրավաբանների գնահատում՝ հիմնվելով ամեն տարի թարմացվող հետազոտական ծրագրերի վրա։

Այն նաև ամենատարբեր իրավական ռեսուրսներ է տրամադրում իրավաբանական հանրույթին՝ ամեն տարի թողարկելով աշխարհի տարբեր երկրների օրենսդրական և իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք՝ Country Comparative Guides-ը՝ համագործակցելով այդ երկրների առաջատար իրավաբանների հետ։

Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ 

Legal 500 հարթակում հրապարակված համեմատական ուղեցույցն ամբողջությամբ՝ https://bit.ly/3MHG8jp 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21