ՀՀ անունից բանակցողները չեն փորձում կիրառել միջազգային իրավունքը. Արամ Օրբելյան

Հայաստանը դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացում տարածքային միակողմանի զիջումներին ու պատերազմի սպառնալիքին ունի այլընտրանք։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ՀՀ-ն ղեկավարի ՀՀ անկախության հռչակագրով, ՀՀ Սահմանադրությամբ ու դրանցից բխող պետական շահով առաջնորդվող Կառավարություն։
 
Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։
 
Նա նշել է, որ ՀՀ անունից բանակցողները չեն փորձում կիրառել միջազգային իրավունքը, այլ իրենք պարզապես փորձում են հնարել արգումենտներ, որոնք անգամ թշնամի պետությունները չեն կիրառում՝ հիմնավորելու, թե ինչո՞ւ Հայաստանը պետք է տարածքներ հանձնի և գնա նորանոր զիջումների։
 
«ՀՀ տարածքները հանձնելու գործընթացը կանխելու համար ԱԺ-ում պետք է շատ արագ սկսվի Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց, մինչև մայիսի սկիզբ պետք է սկսվեն կոնսուլտացիաներ բոլոր քաղաքական ուժերի հետ։ Պետք է չվախենալ ձերբակալվելուց, հետապնդումների ենթարկվելուց։ Պետք է ստեղծել ժամանակավոր Կառավարություն»-ասել է Արամ Օրբելյանը։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21