Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր Արթուր Հովհաննիսյանը Թուրինում մասնակցել է Աշխատանքի միջազգային ստանդարտների ակադեմիային

Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը մասնակցել է Աշխատանքի միջազգային կազմակերպության ուսումնական կենտրոնի կողմից Իտալիայի Թուրին քաղաքում կազմակերպված Աշխատանքի միջազգային ստանդարտների ակադեմիային (International Labour Standards Academy):

2025 թվականի մայիսին անցկացված ակադեմիան համախմբել էր աշխատաշուկայի հիմնական դերակատարներին՝ պետական մարմինների, աշխատողների և գործատուների միավորումների, միջազգային կազմակերպությունների ու իրավաբանական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ծրագիրը նվիրված էր աշխատանքի միջազգային ստանդարտների մշակման, կիրառման և վերահսկման գործընթացներին՝ ներառելով նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության համաշխարհային միտումները և լավագույն փորձերը։

Կոնցեռն Դիալոգի համար ակադեմիային մասնակցությունը հնարավորություն է տվել զարգացնել մասնագիտական գիտելիքները` ի շահ հաճախորդների իրավունքների պաշտպանության։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21