Կոնցեռն Դիալոգի փաստաբանները որակավորվել են WIPO-ի կողմից՝ որպես մտավոր սեփականության ոլորտի դասընթացավարներ
24/06/2025
Կոնցեռն Դիալոգի մտավոր սեփականության ոլորտի պրակտիկայի ղեկավարի տեղակալ, արտոնագրային հավատարմատար, փաստաբան Եվգենյա Նիկողոսյանն ու իրավաբան, փաստաբան, արտոնագրային հավատարմատար Սվետլանա Մկրտչյանը մասնակցել են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ակադեմիայի (WIPO Academy), ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակի և Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի կազմակերպած դասընթացին։
Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացած դասընթացը վերաբերել է մտավոր սեփականության վերջին զարգացումներին և ուսուցման առաջադեմ մեթոդաբանությանը։
Կոնցեռն Դիալոգի թիմի անդամները վերապատրաստման դասընթացից հետո որակավորվել են որպես Հայաստանի մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի մտավոր սեփականության առարկայի դասընթացավարներ և կկարողանան դասավանդել ինչպես մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնում, այնպես էլ այլ ուսումնական հաստատություններում։