Հայաստանում բիզնես գործունեության իրավական կարգավորումները․ Կոնցեռն Դիալոգի hրապարակումը՝ Chambers-ի Global Practice Guides: Doing Business In... 2025-ում

Chambers and Partners-ը հրապարակել է Global Practice Guides: Doing Business In... 2025 ուղեցույցը, որտեղ Կոնցեռն Դիալոգի թիմը՝ կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը, ավագ գործընկերներ Նարինե Բեգլարյանը,  Արթուր Հովհաննիսյանը, գործընկեր Լիլիթ Կարապետյանը, խորհրդատու գործընկեր Սարգիս Կնյազյանը, ավագ իրավաբան Շուշանիկ Ստեփանյանը հեղինակել են Հայաստանում բիզնես գործունեությանն առնչվող իրավական կարգավորումներին վերաբերող բաժինը։

Ուղեցույցը համապարփակ տեղեկատվություն է տրամադրում արտասահմանյան ներդրողների, գործարարների և իրավաբանների համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանում բիզնես սկսելու և վարելու գործընթացով։ Այն ներառում է․

  • Հայաստանի իրավական համակարգ և դատարանների կառուցվածք

  • Արտասահմանյան ներդրումների օրենսդրություն և պետական արտոնություններ

  • Կորպորատիվ իրավունք – ընկերությունների գրանցում, ՍՊԸ և ԲԲԸ

  • Աշխատանքային իրավունք և աշխատանքային հարաբերությունների կարգավորում

  • Հարկային համակարգ – շահութահարկ, ԱԱՀ, շրջանառության հարկ, արտոնություններ

  • Մրցակցային իրավունք

  • Մտավոր սեփականության իրավունքներ

  • Անձնական տվյալների պաշտպանության օրենսդրություն

Այս հեղինակավոր հրապարակումը, Chambers and Partners-ի կողմից, ընդգծում է Հայաստանի ներդրումային ներուժը և առաջարկում գործնական իրավական ուղեցույց բիզնեսի համար։

Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ Այստեղ

«Doing Business In... 2025»-ն ամբողջությամբ՝ Այստեղ

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21