Ավիացիա․ ֆինանսավորում և լիզինգ․ Կոնցեռն Դիալոգի hրապարակումը Chambers-ի Global Practice Guide 2025-ում

Chambers Global Practice Guides–ի հեղինակավոր շարքի Aviation: Finance & Leasing 2025 ուղեցույցի Հայաստան․ Իրավունքի և պրակտիկայի բաժինը հեղինակել են Concern Dialog–ի ավագ գործընկեր Նարինե Բեգլարյանը, իրավաբաններ Արիանա Ադամյանը և Անահիտ Ալոյանը։

Ուղեցույցը համարվում է ոլորտի ամենահեղինակավոր միջազգային աղբյուրներից մեկը՝ տրամադրելով համեմատական վերլուծություններ աշխարհի առաջատար փաստաբանների կողմից։ «Հայաստան» բաժնում մեր թիմը ներկայացրել է ավիացիոն ֆինանսավորման և լիզինգի հետ կապված իրավական հիմնական հարցերը, այդ թվում՝

  • օդանավերի և շարժիչների վաճառք և սեփականության փոխանցում,

  • վարձակալության պայմանագրեր և դրանց գրանցում,

  • հարկային և վերահսկողական պահանջներ,

  • պարտավորությունների ապահովման մեխանիզմներ,

  • և այլ կարևոր կարգավորումներ։

Concern Dialog–ի ներգրավվածությունը Chambers Global–ում ևս մեկ վկայություն է մեր թիմի միջազգային ճանաչման և ավիացիոն իրավունքի ոլորտում փորձի։

Ծանոթագրություն Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։

Յուրաքանչյուր տարի Chambers & Partners-ը թողարկում է աշխարհի տարբեր երկրներում բիզնես գործունեությանն առնչվող հիմնական ոլորտների իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք (Global Practice Guides)՝ համագործակցելով առաջատար իրավաբանների հետ, որոնք ներկայացնում են իրենց երկրների օրենսդրական կարգավորումները և իրավակիրառ պրակտիկան։

Հայաստանի վերաբերյալ ուղեցույցը՝ Այստեղ

Ամբողջ ուղեցույցը՝ Այստեղ 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21