Առևտրային պայմանագրեր․ Կոնցեռն Դիալոգի հրապարակումը Lexology Panoramic ուղեցույցում
27/08/2025
Lexology Panoramic-ը հրապարակել է Առևտրային պայմանագրերի վերաբերյալ ուղեցույցը։ Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը, իրավաբան, փաստաբան Անի Մկրտումյանը և իրավաբան Լուսինե Հակոբջանյանը Հայաստանի բաժնում համապարփակ վերլուծել են առևտրային պայմանագրերի կնքման, կատարման, լուծարման, պատասխանատվության սահմանափակման, երրորդ անձանց իրավունքների և այլ կարևոր ինստիտուտների առանձնահատկությունները։
Ուղեցույցում, բացի Հայաստանի փորձից, հնարավոր է գտնել ևս 10 իրավազորություններին վերաբերող իրավակարգավորումները:
Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ Այստեղ
Ամբողջական ուղեցույցը՝ Այստեղ
Ծանոթագրություն
Lexology Panoramic-ը (նախկինում՝ Getting the Deal Through) պարբերաբար հրապարակում է համեմատական ուղեցույցներ ավելի քան 150 իրավազորությունների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ, որոնք գրվում են աշխարհի առաջատար իրավաբանների կողմից։