Կոնցեռն Դիալոգի գործընկեր Լիլիթ Կարապետյանը՝ CaseKey 2025-ի ժյուրիի կազմում

Կոնցեռն Դիալոգի գործընկեր Լիլիթ Կարապետյանը հրավիրված էր որպես ժյուրիի անդամ CaseKey 2025 First Micro Case Competition-ի կիսաեզրափակչին։

Մրցույթը կայացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ սեպտեմբերի 6-ին։ Այս տարի ուսանողական թիմերը հանդես եկան «CASEKEY 2026+: Rethinking Governance for a Student-Led Future» թեմայով՝ առաջարկելով իրենց նորարար գաղափարներն ու տեսլականները։

Կիսաեզրափակչի շրջանակում կազմակերպվել էր հինգ զուգահեռ նստաշրջան, որոնցից յուրաքանչյուրում մրցում էին հինգական թիմեր։ Յուրաքանչյուր թիմ ներկայացրեց իր լուծումները 15 րոպեում, որից հետո ժյուրիի հետ տեղի ունեցավ հարցուպատասխանի հատված։ Լիլիթ Կարապետյանը, որպես ժյուրիի անդամ, իր փորձով և մասնագիտական գիտելիքներով աջակցեց թիմերի աշխատանքի գնահատմանը՝ ընտրելով եզրափակչի մասնակիցներին։

Մենք շնորհավորում ենք բոլոր թիմերին արժանապատիվ ելույթների համար և մաղթում մեծ հաջողություններ եզրափակչում։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21