Կոնցեռն Դիալոգի ավագ իրավաբան, փաստաբան Եվգենիա Նիկողոսյանն ընտրվել է INTA-ի (International Trademark Association) Աշխարհագրական նշումների հանձնաժողովի անդամ

Կոնցեռն Դիալոգի ավագ իրավաբան, փաստաբան Եվգենիա Նիկողոսյանն ընտրվել է INTA-ի (International Trademark Association) Աշխարհագրական նշումների հանձնաժողովի անդամ։
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում աշխարհագրական նշումների դերն արագ աճում է՝ դառնալով կամուրջ տեղական արտադրանքի, մշակույթի և միջազգային ճանաչման միջև։
Հիշեցնենք, որ մեր խորհրդատու գործընկեր, փաստաբան Սարգիս Կնյազյանն արդեն իսկ անդամակցում է INTA-ին՝ լինելով Զուգահեռ առևտրի հանձնաժողովի անդամ։
INTA-ն խոշորագույն և ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկն է, որը միավորում է ավելի քան 6,500 անդամների՝ խոշոր ու միջին ընկերություններ, իրավաբանական գրասենյակներ և ոչ առևտրային կազմակերպություններ։
Կազմակերպությունը զբաղվում է ապրանքանիշերի իրավունքների պաշտպանությամբ, մտավոր սեփականության ոլորտի զարգացման խթանմամբ և կրթական ծրագրերի իրականացմանով։
INTA-ն ունի 20-ից ավելի հանձնաժողով, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնացած է մասնագիտացված ոլորտների վրա․ հակակեղծիքային քաղաքականություն, բրենդների կայուն զարգացման հարցեր, ինտերնետային իրավունքներ և ոչ ավանդական նշումներ և այլն։
Հանձնաժողովներում անդամակցությունը հնարավորություն է տալիս ներգրավվել գլոբալ մտավոր սեփականության հարցերի քննարկումներում, զարգացնել մասնագիտական կապեր և ցուցադրել առաջնորդական կարողություններ։
Այս առաջընթացը ևս մեկ անգամ վկայում է Կոնցեռն Դիալոգի՝ մտավոր սեփականության ոլորտում ակտիվ ներգրավվածության, փորձի, գիտելիքի և ծառայությունների ընդլայնման մասին։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21