Նախագծերի ֆինանսավորում․ Կոնցեռն Դիալոգի հրապարակումը Lexology Panoramic 2026 ուղեցույցում
28/08/2025
Lexology Panoramic-ը հրապարակել է Նախագծերի ֆիանսնավորման վերաբերյալ ուղեցույցը։ Կոնցեռն Դիալոգի Խորհրդատու գործընկեր, փաստաբան Լևոն Գևորգյանը, իրավաբան Արիաննա Ադամյանը հեղինակել են Lexology Panoramic-ի Նախագծերի ֆինանսավորում 2026 ուղեցույցի Հայաստանի բաժինը։
Ուղեցույցը ներկայացնում է նախագծային ֆինանսավորման ոլորտի համապարփակ և գործնական վերլուծություն՝ ներառյալ՝
▪️ գրավի և ապահովման կառուցվածքներ
▪️ արտարժույթի և հարկային կարգավորումներ
▪️ օտարերկրյա ներդրումների իրավական ռեժիմ
▪️ պետական թույլտվություններ և կարգավորող մարմիններ
▪️ պետություն–մասնավոր գործընկերություն
▪️ արբիտրաժ, կիրառելի իրավունք և ESG նկատառումներ
Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ Այստեղ
Ծանոթագրություն
Lexology Panoramic-ը (նախկինում՝ Getting the Deal Through) պարբերաբար հրապարակում է համեմատական ուղեցույցներ ավելի քան 150 իրավազորությունների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ, որոնք գրվում են աշխարհի առաջատար իրավաբանների կողմից։