Legal 500 վարկանիշավորում 2026-ում Կոնցեռն Դիալոգն առաջատար է նաև անհատ փաստաբան/գործընկերների թվով

Կոնցեռն Դիալոգ իրավաբանական գրասենյակը 2026 թվականին կրկին արժանացել է հեղինակավոր The Legal 500 EMEA միջազգային վարկանիշի բարձր գնահատականին: Այս տարի ևս գրասենյակն առաջատար է անհատ փաստաբան/գործընկերների թվով՝ հաստատելով առաջատար դիրքեր նաև անհատական մակարդակում:

«Leading Partners» կարգում ընդգրկվել են գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը, ավագ գործընկերներ, փաստաբաններ Նարինե Բեգլարյանը և Արթուր Հովհաննիսյանը՝ որպես իրենց ոլորտի առաջատար մասնագետներ:

«Next Generation Partners» կարգում ճանաչման է արժանացել գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը՝ որպես բարձր ներուժ ունեցող նոր սերնդի առաջատար իրավաբան:

Այս արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են, որ Կոնցեռն Դիալոգն աչքի է ընկնում ոչ միայն թիմային աշխատանքով, այլև յուրաքանչյուր փաստաբանի անհատական փորձով, հմտություններով և հաճախորդակենտրոն մոտեցմամբ:

Ծանոթագրություն։ The Legal 500-ը, որը 1987 թվականից շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների գնահատում, վարկանիշավորման հարցում հիմնվում է հաճախորդների գնահատականների, ընկերությունների ներկայացրած աշխատանքների, մասնավոր պրակտիկա իրականացնող առաջատար իրավաբանների հետ հարցազրույցների և իրավաբանական ոլորտում գիտակ հետազոտողներից կազմված թիմի ուսումնասիրությունների վրա։

Անհատ փաստաբաններին ընկերությունը վարկանիշավորվում է իրենց պրակտիկայի բնագավառումներում՝ հիմնվելով նրանց իրավական գիտելիքների և փորձի, կարողությունների և այլ չափանիշների վրա։

Մանրամասները՝ https://www.legal500.com/c/armenia/leading-firms/

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21