Փարիզի արբիտրաժային շաբաթվա շրջանակում Լիլիթ Կարապետյանը մասնակցել է միջազգային արբիտրաժի ոլորտի կարևոր միջոցառումների

Մարտի 19–20-ը Կոնցեռն Դիալոգի գործընկեր Լիլիթ Կարապետյանը մասնակցել է ICC NC Arbitration Committee Heads Meeting-ին՝ որպես ICC Armenia-ի ADR հանձնաժողովի նախագահ․ հանդիպումը միավորել էր ICC ցանցի տարբեր երկրների արբիտրաժային հանձնաժողովների ղեկավարներին։
Մարտի 24-ին Լիլիթը մասնակցել է նաև ICC Arbitration Committee Meeting-ին, որտեղ ոլորտի մասնագետները կիսվել են իրենց փորձով և գիտելիքներով։
Միջոցառումները համախմբել էին ավելի քան 500 մասնակից աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու միջազգային արբիտրաժի կարևոր զարգացումները, այդ թվում՝
  • 2026թ․ ICC Արբիտրաժային կանոնների վերանայումը,
  • Արհեստական բանականության ազդեցությունը վեճերի լուծման վրա,
  • ICC-ի առաջիկա նախաձեռնություններն ու ռազմավարական առաջնահերթությունները, և այլն։
 
Մասնակցությունը նման հարթակներին նպաստում է միջազգային համագործակցության ամրապնդմանը և մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21