Տեխնոլոգիական ոլորտի գնումների և ծառայությունների իրավական կարգավորումը Հայաստանում. Կոնցեռն Դիալոգի հրապարակումը ICLG-ում (International Comparative Legal Guides)

Կոնցեռն Դիալոգի թիմը՝ ավագ գործընկերներ Նարինե Բեգլարյանը և Արթուր Հովհաննիսյանը, ավագ իրավաբաններ Շուշան Ստեփանյանը և Եվգենյա Նիկողոսյանը, հեղինակել են Հայաստանին նվիրված գլուխը ICLG-ի հեղինակավոր «Technology Sourcing 2026» ուղեցույցում։

Հրապարակումը ներկայացնում է Հայաստանում տեխնոլոգիական գնումների և մատակարարման, ծրագրային ապահովման, ամպային ծառայությունների, արհեստական բանականության, բլոկչեյնի, տվյալների պաշտպանության, մտավոր սեփականության և աութսորսինգի իրավական կարգավորման հիմնական առանձնահատկությունները։

Միջազգային այս ուղեցույցում Հայաստանի տեխնոլոգիական իրավական միջավայրի ներկայացումը հնարավորություն է միջազգային մասնագիտական հանրությանը ներկայացնելու ոլորտի իրավական կարգավորումը, ընթացիկ զարգացումները և շուկայի մասնակիցների համար կարևոր իրավական նկատառումները։

Ամբողջական գլուխը կարդացեք այստեղ։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21