Կորպորատիվ ներգաղթի իրավակարգավորումները Հայաստանում․ Կոնցեռն Դիալոգի հրապարակումը Lexology Panoramic ուղեցույցում
11/09/2026
2026 թ․ նոյեմբերի 1-ից Հայաստանում կորպորատիվ ներգաղթի ոլորտում նախատեսվում են էական փոփոխություններ։
Կոնցեռն Դիալոգի թիմը՝ գործընկեր Լիլիթ Կարապետյանը, կրտսեր իրավաբաններ Թամարա Ղազարյանը և Ալեքս Մկրտչյանը Lexology Panoramic-ի ուղեցույցում ներկայացրել են Հայաստանի կորպորատիվ ներգաղթի իրավակարգավորումները՝ անդրադառնալով վիզաներին, աշխատանքի և կացության կարգավիճակին, ինչպես նաև սպասվող օրենսդրական փոփոխություններին։
կարդացեք ամբողջ վերլուծությունը մեր կայքում՝ https://dialog.am/storage/files/posts/posts_8912707633272_2026_-_Panoramic_-_Corporate_Immigration_-_Armenia.pdf
Ծանոթագրություն
Lexology Panoramic-ը (նախկինում՝ Getting the Deal Through) պարբերաբար հրապարակում է համեմատական ուղեցույցներ ավելի քան 150 իրավազորությունների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ, որոնք գրվում են աշխարհի առաջատար իրավաբանների կողմից։